ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը և Footballnews.am-ը կրկին կազմակերպում են սիրողական ֆուտբոլի առաջնությունը: Այս մրցաշարն անց է կացվելու Արարատի մարզի Մխչյան համայնքում: Առաջնությունը անց է կացվելու սիրողական մակարդակով և նպատակ ունի քարոզելու առողջ ապրելակերպ և օրինակ ծառայել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:
Մրցաշարին կարող են մասնակցել ցանկացած կազմակերպություն:
Թիմերում կարող են ընդգրկված լինել երկու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնք թողել են իրենց ֆուտբոլիստի կարիեռան առնվազն 2 տարի: Թիմերը պետք է բաղկացած լինեն 13 հոգուց մինչև 35 տարեկան անձինք:
Մեկնարկային կազմ կարող են խաղադաշտ դուրս բերել 8 կամ 9 խաղացող (ենթակա է փոփոխման): Յուրաքանչյուր թիմ կարող է կատարել 4-5 փոփոխություն և յուրաքանչյուր խաղացող կարող է մեկ անգամ խաղադաշտ դուրս գալ:
Մրցանակը՝
Երրորդ հորիզոնական՝ գավաթ (փոքր), մեդալ, պատվոգիր
Երկրորդ հորիզոնական՝ գավաթ (միջին), մեդալ, պատվոգիր
Առաջին պատվավոր հորիզոնական՝ գավաթ (մեծ), մեդալ, պատվոգիր և մեր գործընկերոջ՝ Հայաստանի հավաքականի պաշտոնական ֆան ակումբի կողմից, Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպման տոմս յուրաքանչյուր խաղացողին (վերաբերվում է միայն առաջին հորիզոնական զբաղեցնող խաղացողներին):
Անհատական խաղերում առավել աչքի ընկած խաղացողները նույնպես կպարգևատրվեն մեր գործընկերոջ կողմից:
Կազմակերպչական կողմը պարտավորվում է՝
Ապահովել մրցավարական կազմ (հնարավորության դեպքում պրոֆեսիոնալ): Լուսանկարիչ(ներ), տեսախցիկ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

