Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

 

 

Հոկտեմբերի 6-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներն էլ կսկսեն պայքարը 1/16-րդ փուլից: Վաղը ռինգ դուրս կգան 56 կգ քաշային կարգի, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն ու  64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իսկ հոկտեմբերի 7-ին մրցելույթները կսկսի 52 կգ քաշային  Կորյուն Սողոմոնյանը:

Արամ Ավագյանը կմրցի Բելառուսիան ներկայացնող Ասանաու Դմիտրիի հետ, իսկ Բաչկովը` կորեացի Լիմ Հյունչուլի հետ: Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում:  Եվս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ