ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ՍԹԱՅԼ» «ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՍՏԱՏՈՒՍՈՎ
Արխիվ 12-16ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ՍԹԱՅԼ» «ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ»
ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՍՏԱՏՈՒՍՈՎ
ԱԺ-ում սահմանադրության նոր նախագծի քվեարկությանը ԲՀԿ որոշ պատգամավորների բացակայության մասին «Իրավունքն» արդեն տեղեկացրել է:
Հիշեցնենք՝ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Հայկ Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը չէին մասնակցում սահմանադրության նոր նախագծի քվեարկությանը: Պարզվում է, սակայն, որոշ ԲՀԿ-ական օրիգինալ արտահայտվելու սթայլ են դրսեւորում ՀՀ-ի կարեւորագույն փաստաթղթի վերաբերյալ: ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում արտահայտած իմ դիրքորոշումը մնում է անփոփոխ»:
Այս ստատուսն անմիջապես հայտնվել է քոչարյանական թեւին պատկանող Zham.am լրատվականում: Ավելին՝ տիկին Վարդանյանը պատգամավորական գործառույթը փոխարինել է ԱԺ-ի տարածքում սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիա կազմակերպած, ապա բերման ենթարկված քաղաքացիներին ազատ արձակելով:
Մեկ այլ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը եւս իր կարծիքը հայտնել է Zham.am լրատվականով: Ըստ էության, պրն Մարգարյանը եւս դեմ է սահմանադրական բարեփոխումներին:
Իսկ թե ինչն էր խանգարում վերոնշյալ պատգամավորներին ներկա գտնվել ԱԺ-ում եւ «դեմ» քվեարկել, այդ կերպ արտահայտելով իրենց մոտեցումը սահմանադրական բարեփոխումներին պարզ չէ: Հավանաբար սա արագ զարգացող աշխարհում քվեարկության նոր սթայլ է, որին դեռ շատերս ծանոթ չենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk