Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՄԵԾԱՄՈՐԻ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՄԵԾԱՄՈՐԻ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Մեծամորի արգելոց - թանգարանն իր այցելությունների համար բացեց համալրված նոր ցուցադրություն, որտեղ ներկայացված են վերջին տարիներին Մեծամորի հնավայրից հայտնաբերված բացառիկ ցուցանմուշներ: «Պատմամշակութային արգելոց –թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈՍԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻ խոսքով`հնավայրից հայտնաբերված ցուցանմուշների արժեքն էլ ավելի է մեծանում, երբ դրանք ցուցադրվում են տեղում, քանի որ  ավելի տպավորիչ են դարձնում այն ամենն, ինչ կապված է հուշարձանի հետ.«Արգելոց-թանգարանում գտվում է շուրջ 28 հազար ցուցանմուշ, որոնցից ցուցադրվում է 18 հազարը, դրանք 60-ական թվականներից մինչեւ 2014 թվականը Մեծամորի հնավայրից հայտնաբերված գտածոներց լավագույն ընտրանին է: Ցուցադրության մեջ տեղ են գտել նաեւ նմուշներ, որոնք հայտնաբերվել են 70-80-ականներին: Այդ գտածոներն ավելի են ամբողջացնում Մեծամորում տեղի ունեցած շրջաբուլերը: Մեծամորը մ.թ.ա. 5-րդ հազարամյակից մինչեւ մեր թվագրության 18-րդ դարը պարբերաբար բնակեցված է եղել, մոտավորապես 6,5 հազար տարի հնավայրի բլուրների վրա կյանք է եղել»,-նշեց Ա. Փիլիպոսյանը: Ըստ նրա`Մեծամորի հնավայրն այսօր  մերձավոր արեւելքի ամենէտալոնային հուշարձաններից մեկն է, որտեղ կան արդեն հայտնաբերված բացառիկ ցուցանմուշներ:

Մեծամորի արգելոց –թանգարանի  համալրված ցուցադրությունը նվիրված է թանգարանի հիմնադրման 45-ամյակին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Մեծամորի հնավայրում հայտնաբերված արժեքավորի գտածոների եւ նոր ցուցադրության մասին ամբողջությամբ կարդացեք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ