ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՌՈՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. «ԻՆՏԵՐՎՅՈՒ ՉԵՄ ՏԱԼԻՍ»
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՌՈՎԵԼ Է
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. «ԻՆՏԵՐՎՅՈՒ ՉԵՄ ՏԱԼԻՍ»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանից այսօր «Իրավունքն» այսօր փորձեց մի քանի հարց ուղղել, սակայն պատգամավորը նեղսրտած ասաց, որ հարցազրույց չի տալու: Բանն այն է, որ որոշ լրատվամիջոցներ իր խոսքն իբր խեղաթյուրում են, ինքն ասում է ուրիշ բան, ԶԼՄ-ն գրում է մեկ այլ բան: «Ասում են Ռուստամ Գասպարյանը մտածում է… Թե դուք ի՞նչ գիտեք, ես ի՞նչ եմ մտածում: Ոչ մի ինտերվյու չեմ տալու»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ պրն Գասպարյանն ամիսներ առաջ` մինչ ԲՀԿ նախկին առաջնորդի քաղաքականությունից դուրս գալն ու ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարվելը թունդ ընդդիմադիր էր, պահանջում էր այս իշխանության հեռացում: Իսկ ահա ԲՀԿ նախկին առաջնորդի քաղաքականությունից դուրս գալուց հետո լքեց ԲՀԿ-ն ու կուսակցությունը լքած մի շարք պատգամավորների հետ գնաց նախագահական: Ճակատագրի ինչպիսի հեգնանք…
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

