Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է «ԱՐԱՐԱՏ 73»-Ի ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎԱԳ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է «ԱՐԱՐԱՏ 73»-Ի ԼԵԳԵՆԴԱՐ ԱՎԱԳ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԸ

 

 

Այսօր՝հոկտեմբերի 4-ին,  երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը, լեգենդար ֆուտբոլիստը 68 տարեկան էր:

«Իրավունքը» ցավակցություններն է հղում մեծանուն ֆուտբոլիստի հարազատներին եւ ընկերներին:

 

 

 

 

 

 

Կարիերա


Հովհաննես Զանազանյանը ֆուտբոլ սկսել է պարապել 1959թ. Երեւանի «Սպարտակում», 1965թ. տեղափոխվել է Ղափանի «Լեռնագործ», որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում եւ դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Ա» դասում։

1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երեւանի «Արարատ», որի կազմում մինչեւ 1975թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։

1976թ. խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։

1971-1972թթ. խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972թ. Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։

Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» եւ «Բանանց» ակումբները։

2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ