Մ. Խուրշուդյանը գտել է իր երկրորդ կեսին. «ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՆՉԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԷԻ ԿԻՍԱՏ, ԱՅԺՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ Է»
Արխիվ 12-16Մ. ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ԳՏԵԼ Է ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ. «ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՆՉԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԷԻ ԿԻՍԱՏ, ԱՅԺՄ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ Է»
Ֆեյսբուքում իր կարգավիճակն այսօր փոխել է գրող, խմբագիր, ԵԿՄ երիտասարդական կառույցի փոխնախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ: Ավելին` տեղադրել է լուսանկար մի գեղեցկուհու հետ ու նշել. «Ցանկանում եմ բոլորդ գտնեք Ձեր երջանկությունը...»: «Իրավունքը» երջանկությունից փայլող Մ. Խուրշուդյանից հետաքրքվեց անծանոթուհու եւ նրա հարաբերությունների մասին. «Ես գտել եմ նրան, ում, երեւի թե, փնտրում էի ողջ կյանքում: Նախկինում ինչը համարում էի կիսատ, այժմ ամբողջական է: Մեր հարաբերություններն ավելի քան լուրջ են, ինչը կտեսնեք ապագայում: Միայն կնշեմ, որ նա ընկերոջս քույրն է, մնացած մանրամասները դեռեւս գիտեն միայն մտերիմները: Մենք որոշել ենք չհանրայնացնել մեր հարաբերությունները ու չհայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում»:
Այնուամենայնիվ, նշենք, որ արդեն իսկ այս զույգը հայտնվել են շատերի ուշադրության կենտրոնում: Մի քանի տասնյակ օգտատերեր շտապել են բազում շնորհավորանքներ հղել` մաղթելով սեր, բարի բախտ ու երջանկություն: Դե ինչ, մեզ մնում է միանալ շնորհավորանքներին` անհամբեր սպասելով զույգի նշանադրության եւ ամուսնության արարողությունների լուսաբանմանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

