«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ (տեսանյութ)
Արխիվ 12-16«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց «Սեւիլիայից»: Թիմերը առաջին խաղակեսն ավարտեցին առանց դարպասի գրավման, սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկը արդյունավետ ստացվեց տանտերերի համար: Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Միկայել Կրոն-Դելին, 6 րոպե անց Վինսենտե Իբորան կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման 74-րդ րոպեին Նեյմարին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, բրազիլացին հաջող իրացրեց տանտերերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Այս հանդիպումից հետո կատալոնացիներն ունեն 15 միավոր եւ «Սելթայի» հետ բաժանում են 2-3-րդ տեղերը, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
