Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Մարդկային երկու թերություն` «Հավես չկա» եւ «Թափթփված թագուհին» մանկապատանեկան ֆիլմերում (տեսանյութ)

Արխիվ 12-16

Մարդկային երկու թերություն` «Հավես չկա» եւ «Թափթփված թագուհին» մանկապատանեկան ֆիլմերում (տեսանյութ)


Հոկտեմբերի 4-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կլինի «Հավես չկա» եւ «Թափթփված Թագուհին» մանկապատանեկան 2 նոր կինոկատակերգությունները, որոնք հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու մեկ տոմսով:

Ֆիլմերի բեմադրող ռեժիսոր ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց, որ Ֆիլմերի սյուժեներն ունեն հիմնական նպատակ, սկզբունքներ, որոնք «Հեքիաթֆիլմի» հիմքն են. «Մեր նպատակն է հանդիսատեսին ի ցույց դնել իրական կյանքում մարդկանց գործած սխալները եւ մատնանշելով դրանց բացասական հետեւանքները` փորձել հեռու պահել բոլորին վարքագծի նմանօրինակ դրսեւորումներից: Եթե մեզնից յուրաքանչյուրը նման մի քայլ անի, աշխարհում խաղաղություն կտիրի: Դա է «Հեքիաթֆիլմի» երազանքը: Այդ իսկ պատճառով, որոշել ենք այսուհետ մեր ֆիլմերը մատուցել անգլերեն թարգմանությամբ, որպեսզի մեր բարի նպատակը հնարավորինս հեռու հորիզոններ լուսավորի»,- ասաց ռեժիսորն ու մանրամասնեց. ««Հեքիաթֆիլմի» ֆիլմերն անվանում ենք մանկապատանեկան, քանզի մեր մոլորակի ապագան հենց երեխաներն են, եւ աշխարհում որեւէ դրական փոփոխություն կատարելու համար պետք է ամեն ինչ սկսել հենց նրանցից: «Հեքիաթֆիլմի» ֆիլմերը նախատեսված են  0-ից մինչեւ 99 տարեկանների, այսինքն` ամբողջ ընտանիքով դիտելու համար»:

Ըստ Ն. Մնացականյանի «Հեքիաթֆիլմ» կինոնախագիծը ներկայացնում է Ֆիլմեր ստեղծված հատուկ երեխաների ճիշտ դաստիարակության եւ մեր մոլորակի բարի ապագայի համար. «Սա Ճիշտ եւ օգտակար ժամանց է բոլոր տարիքի երեխաների համար: Այս անգամ «Հեքիաթֆիլմ»-ը ֆիլմերի միջոցով ներկայացնում է մարդկային երկու թերություն: Ալարկոտ կամ թափթփված լինելու բնավորությունն ուղղելը այնքան էլ հեշտ բան չէ, բայց մեր հերոսներին հաջողվում է փոխվել: Իսկ թե ինչպե՞ս՝ հանդիսատեսը կիմանա, դիտելով «Հեքիաթֆիլմ»-ի ստեղծած «Հավես չկա» եւ «Թափթփված Թագուհին» մանկապատանեկան կինոկատակերգությունները` հոկտեմբերի 4-ից, «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին»:

Ֆիլմերի բեմադրող ռեժիսորն է Նարինե Մնացականյանը, բեմադրող օպերատորներն են՝ Վանիկ Մարիկյանը եւ Հովհաննես Հակոբյանը, սցենարի հեղինակներն են՝ Նարինե Մնացականյանը եւ Գայանե Մնացականյանը:

ֆիլմերում նկարահանվել են՝ Արմեն Թադեւոսյանը, Հենրիկ Վարդանյանը, Արամ Հակոբյանը, Նարեկ Վարդանյանը, Էլեն Սահակյանը, Մանե Գաբրիելյանը, Մարիաննա Հակոբյանը, Էլեն Թադեւոսյանը, Մարի Սարգսյանը, Մարիաննա Ղազարյանը, Լաուրա Ավագյանը եւ այլոք:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված