Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

ԽՂՃՈՒԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԽՂՃՈՒԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ


Նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր խղճուկ հանրահավաք ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Այդ «նվազ» «ՈՉ»-ի միտինգին հավաքվել էր ավելի քիչ մարդ, քան ամենավատ վիճակում գտնվող կինո դահլիճում: Ոմն «լպստած» երիտասարդ Արմեն Գրիգորյանը, իրեն տրամադրաված տեսքտն ընթերցելուց արտասանել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի, Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ ՀՅԴ-ի անունները` բարբաջելով հայտնի քաղաքական գործիչների եւ ուժերի մասին: Իհարկե, մենք չէինք անդրադառնա ամեն լակոտ-լուկուտի խոսքին, առավել եւս որ նմանները բորբոքվածության դրսեւորումներից հետո հայտնվում են Ադրբեջանի հատուկ մարմինների ուշադրության ներքո, որից հետո նաեւ ասուլիսներ են տալիս թշնամի երկրում: Այստեղ կա մի այլ հետաքրքիր երեւույթ: Բանն այն է, որ այս ապուշ ելույթը բացահայտեց Ռոբերտ Քոչարյան եւ Տեր-Պետրոսյան ջերմագույն կապը, որը միտված է երկրում ապակայունություն իրականացնելու համար: Իսկ բացահայտումը եղավ այսպես. մեկ այլ՝ ՀԱԿ պատգամավոր, տխրահռչակ Արամ Մանուկյանը հորթի ոգեւորությամբ, փրփուրը` բերանին, օլիգոֆրենի մտքին հավասար ելույթներ էր ունենում վերոհիշյալ խղճում հանրահավաքում` ոգեւորելով, աջակցելով նախորդ ելույթ ունեցողներին: Իսկ դրան զուգահեռ վերոնշյալ Ա. Գրիգորյանի ելույթի գրավոր տեքստի ընթերցումից 30 րոպե անց այն հայտվում է zham.am կայքում, որը, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի խոսափողն է, իսկ դրա բռնակի` կոորդինատորի դերը կատարում է մեկ այլ տխրահռչակ պատգամավոր` ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը, որը փետրվարյան դեպքերի ժամանակ իրեն արդեն տեսնում էր հեղաշրջման Գեբելսի դերում: Ակնհայտ է, որ zham.am-ը նախապես ստացել էր հրահանգ Արմեն Գրիգորյանի կողմից ընթերցված տեքստը տեղադրել կայքում: Նշենք նաեւ, որ Քոչարյանին պատկանող մեկ այլ լրատվամիջոցում` 7or.am-ում, նույն նյութը հայտնվեց ավելի ուշ` կեսգիշերն անց: Հավանաբար, 7or.am-ն ուշացման համար նկատողություն է ստացել խոսափողներից եւ խոսափող բռնողներից եւ որոշել ուղղել իր սխալը: Լավ է ուշ, քան երբեք:

Այսպիսով, եւս մեկ անգամ բացահայտվեց Ռոբերտ Քոչարյան-Տեր-Պետրոսյան-«ՈՉ»շարժում անմիջական կապը, իսկ նպատակը շատ պարզ է: Դրա  բացահայտմամբ զբաղվել են հենց Հայկ Բաբուխանյանն  ու Արտաշես Գեղամյանը ԱԺ-ում` ասելով, թե «ՈՉ»շարժումը ձեռնտու է Քոչարյանին եւ Տեր-Պետրոսյանին, որոնց նպատակն է. 2018-ին անպայման անցկացնել նախագահական ընտրություններ, դրանք երկրում քաոսի վերածել եւ ամերիկյան մայդանական ծրագիրն առաջ տանել: Այնպես որ, պետք է շնորհակալություն հայտնել խղճուկ միտինգի, խղճուկ ելույթ ունեցողներին եւ դրանց արտատպողներին, որովհետեւ նրանք բացահայտեցին այն, ինչի մասին խոսում էին հայտնի քաղաքական գործիչները, եւս մեկ անգամ ապացուցին վերոնշյալ պատգամավորների ասածները՝ ով գնում է «ՈՉ» հետեւից, կամա, թե ակամա անդամագրվում է Քոչարյան- Տեր-Պետրոսյան ու ամերիկյան հատուկ ծառայությունների դաշինքին` նպատակ ունենալով Հայաստանում 2018 թվականի նախագահական ընտրություններին իրականացնել մայդան՝ իր բոլոր հետեւանքներով:

 


Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված