Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԾԻԾԱՂԻ ԱՌԱՐԿԱ Է ԴԱՐՁԵԼ ԵԽԽՎ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԾԻԾԱՂԻ ԱՌԱՐԿԱ Է ԴԱՐՁԵԼ ԵԽԽՎ-ՈՒՄ

 

Ինչպես տեղեկացանք, երեկ` ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ, Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ Վեհաժողովի ուշադրությանն է հրավիրել Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր  իրավունքից, հարկ է համարել հակադարձել ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկին, ով իր նախորդող ելույթում  փորձել էր ցեխ շպրտել Հայաստանի վրա: Մանրամասնելով տեղի ունեցածը` տիկին Նաղդալյանը նշում է. «Ամեն անգամ իրականությունը խեղաթյուրելը եւ աղավաղված ներկայացնելը եվրոպացիներին՝ ադրբեջանցիների հիմնական ձեռագիրն է, բայց  այս անգամ ադրբեջանցին գերազանցեց ինքն իրեն եւ տրամաբանական բոլոր նորմերը եւ իրականում շատ ծիծաղելի ստացվեց, շատերը նիստերի դահլիճում ներկաներից ժպտում էին, իսկ ոմանք էլ պարզապես ծիծաղում: Եվ իրոք , գործերի այն վիճակում, որ առկա է Ադրբեջանում եւ որի մասին արդեն  յուրաքանչյուր նիստում աղաղակում է Վեհաժողովի մեծամասնությունն ու արժանանում  անգամ Վեհաժողովի նախագահի լիագումար նիստի բացման խոսքում բարձրաձայնվելուն, իսկ մարդու իրավունքների պաշտպան Մուժնիեքսի հայտարարած կարծիքը այն մասին, որ Ադրբեջանում չկա որեւէ մեկը, որ համագործակցենք նրա հետ, քանի որ բոլոր մեր գործընկերները նետված են բանտերը, դարձել է Վեհաժողովի թեւավոր խոսքը, այս ֆոնին որեւէ մեկին մատնացույց անելու համար պետք է իսկապես շատ «ադեկվատ լինել» »:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն ի պատասխան ասել է, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն, միտումնավոր խառնել երկրների անունները. «Կարծես վերջինս առնվազն լուսնի վրա է գտնվում եւ հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից: Նրանք, ովքեր ապրում են ապակյա տան մեջ, չպետք է քարեր նետեն»:

Նշենք նաեւ, որ Հ. Նաղդալյանը Վեհաժողովին տեղեկացրել է, որ թե՛ համազեկուցողների  փաստաթուղթը , եւ թե՛ ներկայացվող պերիոդիկ զեկույցը մասնավորապես, կենտրոնացած է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, որն այժմ ընթանում է Հայաստանում. «2013 թ-ին ՀՀ նախագահը ստեղծեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքի սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդման, ուժերի պատշաճ հավասարակշռության ձեռքբերման, պետական կառավարման արդյունավետության խթանման եւ ամրապնդման նպատակով»: ԱԺ փոխնախագահը եվրոպացի պատվիրակներին հաղորդել է, որ Համազեկուցողները, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, կարեւորել են աշխատանքի բարձր որակը եւ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը եւ ողջունել մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունը` նախագծի լրացումներում ընդգրկելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները: Ավելին` համազեկուցողներին մեջբերել է տիկին Նաղդալյանը եւ ընդգծել, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության` հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանադրորեն երաշխավորված են, էականորեն ավելացվել եւ հարստացվել են լրամշակված տեքստում եւ ձեւակերպումները սերտորեն հետեւում են ՄԻԵԴ-ին. «Սա իշխանությունների պատրաստակամության նշանն է հարգելու Եվրոպայի խորհրդի իրենց պարտավորություններն ու հանձնառությունները: Համազեկուցողները ողջունում են փաստը, որ խորհրդարանի աճող իշխանության հետ մեկտեղ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը նպատակ ունի նաեւ ամրապնդելու խորհրդարանում ընդդիմության սահմանադրական իրավունքները»:

Ի տարբերություն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի, ով ադրբեջանական պատվիրակությունից ոչ պակաս քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին, ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին փոխանցել է հայրենի իշխանությունների համոզմունքը,  որ համապարփակ սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության շրջանում լայն կոնսենսուսի հիման վրա եւ վստահեցրել, որ ողջ գործընթացը խարսխված  է եղել եւ շարունակում է լինել թափանցիկության սկզբունքի վրա` բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով բաց հրապարակային քննարկումների մեջ. «Քաղաքական բոլոր կուսակցությունները կանչվել են ներկայացնելու իրենց դիտարկումները եւ հրավիրվել քաղաքական խորհրդակցությունների: Միեւնույն ժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ /փաստաբանների ու լրագրողների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների փորձագետների /»:

Եզրափակելով  խոսքը` Հերմինե Նաղդալյանը վստահեցրել է, որ  սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումների բացառիկ հնարավորություն, որը չպետք է բաց թողնվի եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին` այդ դժվարին նախաձեռնությանն աջակցության համար: Ի դեպ, պարոն Շեննախի զեկույցը քվեարկվել եւ ընդունվել է ԵԽԽՎ երեկոյան նիստում` քննարկվելուց հետո:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված