Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ՈՉ»-Ի

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

 

Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր հանրահավաք ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Հանրահավաքին մասնակցում էին «Ոչ»-ի ճակատի մաս կազմող քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ` հիմնականում չունչը փչած ՀԱԿ-ից էին:

Ի տարբերություն երեկ տեղի ունեցած «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության  ղեկավար Անի Զախարյանի հանրահավաքի, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությամ հանրահավաքը  մարդաշատ  էր: Բաստիլներ գրավելու ու քանդելու մասին բոցաշունչ կոչեր հղեց հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը, իսկ ահա ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքը համեմատաբար «համեստ» էր ու օբյեկտիվ: Վերջինս, իշխանությանը քննադատելուց բացի, քննադատեց նաեւ ընդդիմությանը, որն այս պահին միասնական չէ եւ դա է նաեւ պատճառը, որ հանրահավաքն այդքան էլ մարդաշատ չէ:

Մարտիրոսյանի ելույթից հետո խոսքով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը, ով կարծես անուղղակիորեն «կծեց» «ժառանգական»-ին` հիշեցնելով, որ սա «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության առաջին հանրահավաքն է, հետեւաբար պետք է ըմբռնումով վերաբերվել սակավամարդությանը:


 


















 



















 

















 





















ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ