Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՈՒ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՈՉԻՆՉ ՉՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆ

Արխիվ 12-16

«ԳԻՏՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ  ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ  ՈՒ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՈՉԻՆՉ ՉՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ  ՎԱՏ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ  ԿՈՒՆԵՆԱՆՔ»

 

Հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն կենսանաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Խաչատրյան է, ում խոսքով`ոչ արժանավայել աշխատավարձերի պատճառով  սերնդափոխություն տեղի չի ունենում գիտության ոլորտում:

Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, սակայն, «Իրավունք»-ի հետ զրույցում այլ կարծիք հայտնեց: Գիտնականը պետք է կարողանա բավարարել այսօրվա  պահանջներին: Եթե միայն աշխատավարձ է բարձրացվում ու դրա դիմաց ոչինչ չի պահանջվում, դա վատ  հետեւանքների կարող է հանգեցնել:  « Գիտնականը կարող  է տասը ծրագիր ներկայացնել, բայց մեկի վերաբերյալ տրվի դրական եզրակացություն:  Բայց կարեւորն այն է, որ  իսկական  գիտական  հետազոտություններ արվեն, ոչ թե  փոշոտ բաները վերցնեն,  փոշիները սրբեն,  նորից դնեն  տեղն ու ասեն` գիտությամբ ենք զբաղվում»,- կարծում է  Թոքմաջյանը:

Ռեկտորի նախկին պաշտոնակատարի խոսքով`  գիտական ծրագրերը պետք է  կյանքի կոչվեն համաֆինանսավորմամբ` ֆինանսի մի մասը տրամադրի պատվիրատուն, մյուս մասը`պետությունը: «Նման ծրագրեր   փորձում էի իրականացնել համալսարանում, ցավոք, կիսատ մնաց:  Աշխարհում   վաղուց է  ընդունված համաֆինանսավորման եղանակը, պարզապես մենք նոր-նոր ենք գնում այդ ճանապարհով»,- եզրափակեց   տեխնիկական գիտությունների դոկտորը:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախորդ տարվա հաշվետվության համաձայն` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ  Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի  շնորհիվ ֆինանսավորվել է 17 ծրագիր (ընդունվել էր 35 հայտ):  Իսկ  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի  եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի շնորհիվ  ֆինանսավորվել է 8 ծրագիր (ընդունվել էր 14 հայտ):

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ