Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆ. ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆ. ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին մարզիչներ Կարեն Աղամալյանի եւ Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-ից 15-ը կայանալիք Աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու իրավունք են ստացել Բաքվի Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները:

 

 

Դոհայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Աշխարհի առաջնությանը 40 մեդալ եւ 23 օլիմպիական ուղեգիր կխաղարկվի 10 քաշային կարգերում, առաջնությանը մասնակցելու են 40 երկրի 260 բռնցքամարտիկներ, ընդ որում` յուրաքանչյուր քաշային կարգում մեդալի համար կպայքարեն 24-27 բռնցքամարտիկներ: Այնպես որ, մրցակցությունը բավականին բարդ է լինելու: Հավելենք, որ Աշխարհի առաջնությունում 2 օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում 52 կգ քաշային կարգում, եւս 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 եւ 64 կգ քաշային մարզիկները: Հայաստանի հավաքականի մարզավիճակի մասին «Իրավունքը» տեղեկացավ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանից. «Տղաների մարզավիճակը լավ է, նորմալ: Ցավոք, մրցաշարին մասնակցում են միայն երեք բռնցքամարտիկներ, ովքեր վարկանիշ էին ձեռք բերել Եվրոպայի առաջնությունից: Դժվար կլինի, բայց կպայքարենք ամեն ինչի համար: Որովհետեւ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է առաջին կամ երկրորդ տեղի արդյունք գրանցել: Այսքանը կարող եմ ասել, մնացածը ցույց կտա ընթացքը»: Մրցաշարից ունեցած սպասելիքների մասին Կարեն Աղամալյանն ասաց. «Սպասելիքներ կան բոլորից, որեւէ մեկին առանձնացնել չեմ ուզում, ակնկալիքներ կան, պայքարելու ենք մեդալների համար»:
Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին տեղի է ունենալու առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Հոկտեմբերի 7-10-ը կայանալու են նախնական փուլերի մենամարտերը, իսկ հոկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի կունենան կիսաեզրափակչի մենամարտերը: Հոկտեմբերի 13-ին բռնցքամարտիկները կհանգստանան, իսկ հոկտեմբերի 14-ին եւ 15-ին հայտնի կդառնան մրցաշարի հաղթողներն ու բրոնզե մեդալակիրները:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը ԱլիեւինՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումԿառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցըՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 2437 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված