Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

«ԲՐԵՆԴԱՅԻՆ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

«ԲՐԵՆԴԱՅԻՆ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Սպառողները շարունակում են դժգոհել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցից: Բացի այն, որ սուպերմարկետում սպառողներից ավելի գումար են գանձում, վաճառում են նաեւ առանց մակնշման ապրանքներ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է թթվասերին, որի վրա խոշոր տառերով գրված է պիտանելիության ժամկետը, սակայն ոչ մի տեղ նշված չէ, թե երբ է արտադրվել` գուցե 1, 5, 7 ամիս առաջ, կամ գուցե 2 տարի առաջ... Դե սպառող, արի ու գուշակիր, թե գնած թթվասերը, երբ է արտադրվել:

Օրերս հերթական անգամ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ թթվասերի տարայի վրա նշված էր միայն պիտանելիության ժամկետը: Չնայած այն հանգամանքին, որ ապրանքի վրա թերի մակնշման կամ դրա բացակայության համար վարչական տուգանքի չափը հասնում է 100-300 հազար դրամի, միեւնույնն է` տնտեսվարողները շարունակում են իրենց սեւ գործը:
Սա առաջին դեպքը չէ, երբ խախտվում են սպառողի իրավունքները, սակայն վերջինս, համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն, դրա մասին հայտնում է միայն համացանցի տիրույթում: Այս դեպքում կամ համապատասխան մարմինները լավ չեն աշխատում, եւ սպառողները հիասթափված են, կամ համացանցում արտահայտվելը դարձել է նորաձեւ:
Սպառողները պակաս դժգոհ չեն նաեւ Երեւանի մեկ այլ «բրենդային» սուպերմարկետից` «ՍԱՍ»-ից, որտեղ ապրանքները վաճառվում  են աստղաբաշխային գներով եւ մեծ խախտումներով. վերջին ամենթարմ դեպքը կապված էր սատկած խավարասերի հետ, որը հայտնաբերվել էր տորթի մեջ: Վերը նշված երկու դեպքերի առնչությամբ «Իրավունքը» դիմեց Սննդի անվտանգության պետական ծառայությանը, որպեսզի պարզի, այդյո՞ք տեղյակ են դեպքերին, որեւէ դիմում-բողոք ստացել են եւ ինչ քայլեր են ձեռնարկել: Ծառայության մամուլի պատասխանատու ՆՎԱՐԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ խոսքով` դեպքերի հետ կապված սպառողներից որեւէ դիմում-բողոք չեն ստացել. «Հորդորում եմ բոլոր սպառողներին, եթե հայտնաբերում են խախտումներ, ապա անմիջապես զանգահարեն մեր Թեժ գծին, որպեսզի մեր տեսուչները գնան եւ տեղում հայտնաբերեն խախտումը»,- նշեց Ն. Առաքելյանը: Ըստ նրա, եթե խախտման մասին տեղեկանան համացանցից, ապա դրա հայտնաբերումը դժվարանում է, քանի որ սպառողները խուսափում են նշել, թե կոնկրետ որ խանութում է եղել դեպքը: Այդուամենայնիվ, կան նաեւ գիտակից սպառողներ, որոնք խախտումներ հայտնաբերելիս` անմիջապես   զանգահարում են Թեժ գիծ. «Մեր Թեժ գծին զանգերի թիվն աճել է 48 տոկոսով: Կոնկրետ այս երկու դեպքերի հետ կապված` մենք կանցակցնենք ուսումնասիրություն եւ արդյունքերի մասին կտեղեկացնենք»,- ավելացրեց Նվարդ Առաքելյանը:
Դեպքերի հետ կապված` «Իրավունքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ «Երեւան սիթիից» եւ «ՍԱՍ»-ից, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ ԶաքարյանՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված