Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՆԱԻՐԻՏ»-Ի ԱՊԱԳԱՆ`ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ

Արխիվ 12-16

«ՆԱԻՐԻՏ»-Ի ԱՊԱԳԱՆ`ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ  ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ

 

 

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դեռ հույսը չեն կորցնում եւ պայքարում են` գործարանի  ավելի լայն թափով աշխատեցնելու համար:   «Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանի` «Իրավունք»-ին տված մեկնաբանությունից պարզ դարձավ, որ բողոքի ակցիաներ «Նաիրիտ»-ի աշխատակիցների կողմից չեն սպասվում:

Այս տարվա փետրվարին էլ գործարանի 1500 աշխատակցի կրճատել էին, որոնցից 40-50 հոգի դիմել են դատարան` պահանջելով իրենց վճարել ոչ միայն աշխատավարձը, այլեւ տույժ-տուգանքները:

«Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն Պարգեւ Պետրոսյանն էլ «Իրավունք»-ին փոխանցեց, որ գործարանի ապագային առնչվող բոլոր հարցերը հատուկ հանձնարարականով  ուղարկվել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություն, որոշ հարցեր էլ` խորհրդարան: Թե երբ են դրանք քննարկվելու, դեռ հայտնի չէ:

Փոխտնօրենի անձնական կարծիքով` կամ գործարանը կլուծարվի, կամ  կվերագործարկվի: «Եթե լուծարվի գործարանը, կարծում եմ` ֆինանսական միջոցներ կհատկացվեն  պետբյուջեից: Վերագործարկման դեպքում էլ  սկզբում գումարները կհատկացվեն պետբյուջեից մինչեւ վերագործարկողի հարցը  հստակեցվի»,- եզրափակեց փոխտնօրենը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ