Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

«ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՓԱՍՏԱՑԻ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԻՍԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՓԱՍՏԱՑԻ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԻՍԿ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

Սեպտեմբերի 30-ին մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Եվ մինչ օրենսդրական աշխատանքներին անցնելը` արցախյան պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Տավուշի մարզի գյուղերի հրետակոծման եւ ԼՂՀ ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռահրետակոծման հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց եւ զինվորների հիշատակը: Թեպետ գերծանրաբեռնված շրջան է ԼՂՀ խորհրդարանում, սակայն «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ԼՂՀ ԱԺ նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ հետ ու զրուցել ինչպես հրադադարի ռեժիմը խախտելու եւ հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի վերջին օրերի աննախադեպ լկտիության, այնպես էլ սրա շուրջ միջազգային արձագանքի մասին:


«ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

 

–Պարոն Ղուլյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ ՀՀ նախագահն անդրադառնալով սահմանային լարվածությանը` նշեց, որ երբ ասում է Հայաստան` Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է: Արդյո՞ք կարելի է այս հայտարարությունը համարել քաղաքական շրջադարձ:
– ՀՀ նախագահի այդ ընդգծումը, կարծում եմ` միանգամից գտել է իր հասցեատիրոջը. պատահական չէ, որ մեր հարեւաններն ամեն ինչ թողել եւ իրենց «խիստ զարմանքն» են արտահայտել հենց այդ ձեւակերպման առթիվ: Նրանք այնքան են խորացել սեփական պատմությունը հորինելու` վերեւից իջեցված հրահանգն արագ կատարելու գործում, որ հայտնվել են մտայնության մեջ: Եթե մենք ամեն օր չենք կրկնում այդ հանրահայտ ճշմարտությունը, հավանաբար, նրանց թվում է` մոռացել ենք, թե ինչից է սկսվել ղարաբաղյան շարժումը. վերականգնել պատմական արդարությունը եւ վերամիավորվել Մայր Հայաստանի հետ:


«ՍՏԻՊՎԱԾ ԵՄ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ ՊԱՐՈՆ ԲՐԱՅԶԱՅԻՆ»


–Ի դեպ, Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, Բաքվում նախկին ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` փորձելով սեպ խրել ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ, հայտարարել է, թե վերոնշյալ հայտարարությունից հետո, արցախահայերը պետք է վիրավորվեին, քանի որ այսքան տարի մտածել են, թե իրենք են իրենց ճակատագրի տերը եւ իրենք են ղեկավարում իրենց հանրապետությունը` ընտրելով նախագահ, վերահսկելով տնտեսությունը եւ այլն:
– Ափսոսանքով պետք է նշեմ, որ տարիներ շարունակ ներգրավված լինելով բանակցային գործընթացում` ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզային այդպես էլ չի հաջողվել հասկանալ ղարաբաղյան հիմնախնդրի նրբերանգները: Տարիներ առաջ թվում էր, թե նա խորամուխ է եղել տարածաշրջանի ժողովուրդների պատմական, քաղաքական եւ ավանդույթային թեմաների մեջ, բայց նրա վերջին արձագանքից կարելի է եզրակացնել, որ հասցրել է ուսումնասիրել ոչ բոլոր ժողովուրդների զգացմունքները:
Ստիպված եմ հիասթափեցնել պարոն Բրայզային. ՀՀ ու ԼՂՀ միջեւ կապերն առավել քան ամուր են ու դրանում համոզվելու համար խորհուրդ կտայի ավելի հետեւողական լինել պատմական փաստերի ու իրողությունների ուսումասիրման գործում եւ օբյեկտիվորեն հետեւել ներկա զարգացումներին:

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՄԻ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՏ, ՈՐԸ ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ԽԱԽՏՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ»


–ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ներդնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ: Արդյո՞ք նման մեխանիզմի մշակումը կարող է խաղաղություն ապահովել սահմանին:
– ԵԱՀԿ ՄԽ-ի` հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկի մասին հայտարարությունը շատ թափանցիկ ակնարկ է` ուղղված Ադրբեջանին: Բոլոր մյուս հակամարտությունների դեպքում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումները բացառելու համար կիրառվում են այդ կարգի գործիքներ:
Մեր պարագայում, միանշանակ կարելի է ասել, որ նման մեխանիզմների պահանջարկն առաջացել է հենց Ադրբեջանի գործողությունների պատճառով: Պարզապես, դժվարանում եմ գնահատել դրանց արդյունավետությունը հենց իր` Ադրբեջանի մասով: Մենք, դժբախտաբար, գործ ունենք մի վարչախմբի հետ, որը գրեթե ամեն օր խախտում է միջազգային օրենքները եւ ոչ մի կառուցողական առաջարկ նրանց կողմից համապատասխան վերաբերմունքի չի արժանանում:
Չնայած մեկ այլ` ավելի ազդեցիկ միջոց դժվար է նշել, բայց ասել, որ ստեղծված իրավիճակում միայն հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը կկարգավորի խնդիրը` ոչ ոք չի կարող երաշխավորել: Եթե նրանք հետեւեին որեւէ համաձայնագրերի կամ նորմի, ապա պարբերաբար չէին խախտի հրադադրի ռեժիմը` հաշվի առնելով 21 տարի առաջ եռակողմ համաձայնագրի ստորագրման փաստը:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է»


–Ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում վերջին օրերի գործողությունները ու ինչպիսի՞ լուծում եք տեսնում` թշնամուն գոնե առժամանակ լռեցնելու համար:
– Մեզ համար պարզ է, որ Ադրբեջանը ջղաձգումների մեջ է` Արցախի Հանրապետության հանդեպ տարբեր երկրների կողմից ցուցաբերվող համակրանքի ու աջակցության պատճառով: Նախկինի պես մեր հարեւան երկրում, հավանաբար` գործընկեր երկրների խորհրդով, փորձում են բաց չթողնել որեւէ լուրջ միջազգային քաղաքական իրադարձություն` հիշեցնելու համար, որ ղարաբաղյան խնդիրը դեռ լուծված չէ:
2014թ. հուլիս-օգոստոսի լարվածությունից սկսած` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շփման գծում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Եվ այդ կացության մասին թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ  իշխանությունները բազմիցս զգուշացրել են միջազգային կառույցներին, նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը վաղուց եւ հետեւողականորեն խախտում է բանակցային գործընթացի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները:
Ադրբեջանի գործողությունները գնալով ավելի են մոտենում այն վտանգավոր եզրագծին, որից այն կողմ տարածաշրջանը կարող է հայտնվել միջազգային անվտանգության համար իրական մարտահրավերի առաջ: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմական ու ռեւանշիստական հավակնությունների զսպումը դադարում է միայն հայկական կողմերի պարտավորությունը լինելուց:
Համոզված լինելով, որ իր հերթական սադրանքն անպատիժ չի մնա` Ադրբեջանը, փաստացի այս անգամ էլ մահվան դատավճիռ կայացրեց իր իսկ զինվորների համար: Արցախի պաշտպանության բանակն այս իրավիճակում անում է հնարավոր բոլոր քայլերը եւ փայլուն կերպով կատարում է մեր ժողովրդի համար խաղաղության երաշխավորի իր գործը: Ցավոք, այդ առաքելությունն իրականացվում է դառը կորուստների գնով:
Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ԼՂՀ պաշտպանության բանակը պատասխանել է պատժիչ գործողություններով եւ այսուհետ էլ` հակառակորդի յուրաքանչյուր սադրիչ գործողության տրվելու է համարժեք պատասխան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված