«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Այժմ ամբողջ աշխարհում նշվում է արգելված գրքերի շաբաթը: Եվ ինչ կարծիքի եք, գրքեր արգելելու համաշխարհային ռեկորդակիրը ո՞ր երկիրն է: Եթե ասեք, թե ԽՍՀՄ-ը, ապա չարաչար կսխալվեք: Ինչքան էլ զարմանալի լինի, բոլոր ժամանակների համաշխարհային ռեկորդը պատկանում է ազատության պատվար ԱՄԵՐԻԿԱՅԻՆ: Ժամանակին ոմն Էնթոնի Քոմսթոքը ստեղծեց «Արատի դեմ պայքարի ընկերությունը», որի կարգախոսն էր «Գրքեր պետք են միայն անառականոցներին»: Եվ ինչպիսի պատկառելի հեղինակների ցուցակ էր հայտնվել արգելքի տակ, ըստ «Քոմսթոքի օրենքի». Արիստոֆանես, Չոսեր, Բոկաչչո, Բալզակ, Հյուգո, Ուայլդ, Հեմինգուեյ, Ջոյս, Ֆիցջերալդ, Ֆոլքներ, Մարքս, Լենին, Տրոցկի... Եվ դա դեռ քիչ է` շուրջ 20 նահանգներում Հին կտակարանը հանված է դպրոցական գրադարաններից` «սեքսուալ եւ դաժան տեսարանների» պատրվակով, մի շարք դպրոցներում արգելվել են Շառլ Պերրոյի եւ Գրիմ եղբայրների հեքիաթները, Բարոն Մյունհաուզենը, Ռոմեո եւ Ջուլիետը... Իսկ ամենացնցողը` նահանգները  մեկը մյուսի հետեւից արգելում են Մարկ Տվենի ստեղծագործությունները, հատկապես Թոմ Սոյերին եւ Հեքլբերի Ֆիննին` որպես ռասիստական գրականություն: Ուստի չզարմանանք, որ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքը, ուր նկարագրվում է գրքերի կատարյալ արգելքը, ծնվել է հենց ԱՄՆ-ում: Մարդն ինչ տեսել է, այն էլ նկարագրել է:


Իսկ ԵԽԽՎ-ում, մինչ, անկախ կուսակցական պատկանելությունից, մեր պատվիրակները կռիվ են տալիս թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ, զարմանալիորեն պարզվում է, որ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ արժանանում է թուրքի ծափերին: Ահա այդպես է դա նկարագրվում ԵԽԽՎ-ի աշխատանքներին ուղիղ հեռարձակմամբ հետեւող ֆեյսբուքյան օգտատար Վահրամ Պետրոսյանի կողմից. «ԵԽԽՎ-ում, երբ հայաստանյան պատվիրակության անդամները ազերիների մռթին տալու համար ջանք չեն խնայում, Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ էնպիսի ելույթ ունեցավ, որ ադրբեջանական պատվիրակության անդամ Հուսեյնովը ուրախությունից տեղը չէր գտնում ու երկար ոգեւորված ծափահարում էր: Էդ պետքա, որ Զուրաբյանի կյանքի ամենաստորացուցիչ ծափերը լինեն: Ու ամենազավեշտալին էն ա, որ Զուրաբյանին ծափահարողը միայն Հուսեյնովն էր: Ողբամ քեզ հայոց ընդդիմություն, որ քո խորհրդարանական խմբակցության ղեկավարն իր ելույթով սահմանին անմեղ զինվորի կյանք խլող թշնամու ծափերին ա արժանանում»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է Լյովիկին հորդորել, որպեսզի Անթալիայում ոչ միայն հանգստանա, այլ տեղափոխվի մշտական բնակության:
Հիշո՞ւմ եք սովետական հին անեկդոտը` որ ԿԳԲ-ն մի հրեաի է ձերբակալում` թռուցիկներ բաժանելու համար, սակայն պարզվում է, որ թռուցիկների վրա ոչինչ գրված չէ: Եվ երբ հրեային հարցնում են, թե ինչու ոչինչ գրված չէ, նա պատասխանում է` որովհետեւ առանց այդ էլ, ամեն ինչ հասկանալի է: Իսկ անեկդոտը հիշեցի Լիսկայի որդու` ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատ արձակելու կապակցությամբ: Ճիշտն ասած ոչ մի ցանկություն չունեմ կարդալու ո՛չ Գլխավոր դատախազության, ո՛չ էլ քննիչների մրոտած թղթերից: Ավելի լավ կլիներ, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրության փոխարեն ուղարկեր դատարկ էջեր` չէ՞ որ ամեն ինչ առանց գրելու էլ, հասկանալի է:
Իսկ փարաքարափակիչ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, որին աշխարհի բոլոր ուժեղները պատմում են իրենց բոլոր գաղտնի պլանները` «դռան փալասի տակ» թողած նամակների միջոցով, զարմանալիորեն որոշեց կանխատեսել Մերձավորարեւելյան հակամարտության շարունակությունը. «Ռուսաստանը պատրաստ է աջակցելու ԻՊ-ի դեմ պայքարին, բայց չի պատրաստվում մասնակցել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին` Ասադի ռեժիմին պետք չէ ձեռք տալ, որպեսզի նա կարողանա վերահսկել իրավիճակը: Իմ կարծիքով, գործընթացներն այլ հունով են գնալու. Ասադին տապալելու են, եւ քաոսը շարունակվելու է աճել: Մեզ համար ամենակարեւորն այն է, թե մե՞նք ինչ ենք անելու, եթե այդ քաոսն ամբողջությամբ տեղափոխվի Թուրքիա: Եթե Ադրբեջանի հետ հակամարտությանը զուգահեռ, մի հատ էլ հայ-թուրքական սահմանում խնդիրներ ունենանք, դա կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ մեզ համար: Սրանք հարցեր են, որ լուծում են պահանջում»:

 

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված