«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին

ՌԴ-Ն ՍՏԻՊՎԱԾ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՐԱԳ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼ

Արխիվ 12-16

ՌԴ-Ն ՍՏԻՊՎԱԾ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՐԱԳ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼ

 

Այսպիսով` նախօրեին ԱՄՆ-ը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը Սիրիայի, ավելի կոնկրետ` նախագահ Ասադի հարցով: Նոր դիրքորոշումը, ինչպես ըստ պետքարտուղար Քերիի, այնպես էլ նախագահ Օբամայի` հետեւյալն է. առանց Ասադի` հնարավոր չէ Մերձավոր Արեւելքի ներկայիս իրողություններին լուծում տալ:

ԱՄՆ-Ի 180 ԱՍՏԻՃԱՆԱՆՈՑ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Ճիշտ է` Վաշինգտոնը նաեւ հավելում է, թե իրավիճակի կարգավորումից հետո Ասադի հարցը պետք է լուծվի, բայց արդեն «հեղափոխական» կոչերից խոսք անգամ չկա: Ըստ Քերիի. «Պետք է ապահովվի սահուն անցում»: Այսինքն` սիրիական ժողովուրդը, այն էլ` Ասադի մասնակցությամբ, պետք է ինքնուրույն լուծի իր ապագայի հարցը: Բայց չէ՞ որ սա հենց այն է, ինչ պնդում էր Ռուսաստանը դեռ սիրիական հակամարտության սկզբներին:
Մեկ այլ կտրուկ շրջադարձ էլ ԱՄՆ-ը իրականացրեց այս օրերին. Քերին, այն էլ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից, պաշտոնապես հայտարարեց, որ Վաշինգտոնը ողջունում է «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ դեմ Ռուսաստանի պայքարը: Դա այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ էր ԱՄՆ-ը իսկական հիստերիա սարքել, թե ռուսները զինտեխնիկա են կենտրոնացնում Սիրիայում:
Իհարկե` ամերիկյան այս 180 աստիճանանոց շրջադարձն ամենեւին էլ անսպասելի չէ, եւ վերջին շաբաթներին հաճախակի ենք առիթներ ունեցել խոսել, թե ինչով է դա բացատրվում: Ինչպես նաեւ, որ Վաշինգտոնին պարզապես այլ ելք չէր մնացել. իր տարիների քաղաքականությունը փաստացի սխալ որակելով, Սպիտակ տունը, ակնհայտ է, որ ծանր աշխարհաքաղաքական պարտություն է կրում, եւ եթե նույնիսկ աննշան ելք լիներ այդ վիճակից դուրս գալու համար, հաստատ նախ չէր լինի օրերս Նյու Յորքում կայացած Օբամա-Պուտին հանդիպումը, ապա` դրանից հետո տեղի ունեցած այս դիվանագիտական շրջադարձը:

րավիճակի այսօրինակ զարգացումների սպասելիքներից զատ` առիթ ունեցել էինք ենթադրել նաեւ, որ ինչքան էլ ԱՄՆ-ը գնա նման դիվանագիտական շրջադարձի, դա ամենեւին էլ չի նշանակում, որ ամեն ինչում ռուսների հետ «լեզու» են գտել: Ճիշտ է` նաեւ այն տպավորությունն է, որ ռուս-ամերիկյան այդ պայմանավորվածությունները գլոբալ բնույթ ունեն, այսինքն` միայն Սիրիային չեն վերաբերում: Օրինակ նկատենք, որ նախօրեին ամիսների չլչլումներից հետո Ուկրաինան վերջապես ստորագրեց Դոնբասից ծանր զինտեխնիկան ետ քաշելու մասին համաձայնագիրը: Ընդ որում, այնքան անսպասելի, արագ, որ նույնիսկ Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչները չհասցրին ժամանել բանակցությունների վայր` Մինսկ եւ միայն հաջորդ օրը ստորագրեցին փաստաթուղթ: Ավելին. բանակցություններում Ուկրաինան ներկայացնող նախկին նախագահ Կուչման նույնիսկ ներողություն խնդրեց, թե հենց ուկրաինական կողմի մեղքով է համաձայնագիրն այսքան ձգձգվել: Եվ հիմա, երբ ստորագրում է, այն էլ` նախագահ Պորոշենկոյի կողմից Նյու Յորքում սարքած հերթական հակառուսական հիստերիայից հաշված ժամեր անց, դա վկայում է, որ եղել է հանձնարարություն: Իսկ Կիեւին նման բնույթի հանձնարարություններ, գաղտնիք չէ, որ կարող են տալ միայն Վաշինգտոնից:
Այսինքն` ակնհայտ զգացվում է, որ իրավիճակից ելնելով` Վաշինգտոնը որոշակի պարտադրական զիջումների գնացել է: Սակայն...
Մեր վերջին հրապարակումներից մեկում նման ենթադրություն էինք հայտնել. «Վաշինգտոնը «տակից» ամեն ինչ անելու է` ռուսների հաղթանակը թույլ չտալու համար: Հաշվի առնելով նաեւ, որ Ասադի ձախողման դեպքում արդեն Օբաման է ստանալու հակահարձակման լավ հնարավորություն, թե` սա՞ էր Պուտինի խոստացածը»: Եվ արդեն իսկ նման նյուանսներ նկատվում են:

ՕԲԱՄԱՆ ՆՈՐԻՑ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ Է

Նախ նկատենք, որ Սիրիայում ռուսների հաջողության հիմնական երաշխիքներից էին արագ քայլերը, եւ Մոսկվան հենց այդպես էլ վարվում է: ԱՄՆ-ը, թերեւս, հույս ուներ դեռ մի փոքր ձգձգել ռուսների հետ «համաձայնության ձեռքբերումը»` այն տեղափոխելով դիվանագիտական, ռազմական քննարկում-«ջրծեծոցիների» հարթություն, թե` ռազմական ուղղությամբ այսպես-այսպես համագործակցենք, դիվանագիտական ուղղությամբ` այսպես: Սակայն նման երկար-բարակ քննարկումները հնարավորություն կտային ԻՊ-ին` արագորեն կողմնորոշվել այդ նոր իրավիճակում, չբացառենք նաեւ, որ ինչ-որ տեղից պատահաբար կգտնեին հակաօդային պաշտպանության արդիական միջոցներ: Բայց թերեւս Վաշինգտոնի համար էլ էր անսպասելի, որ Օբամայի հետ հանդիպումից հազիվ մեկ-երկու օր անց ՌԴ նախագահն ստացավ երկրից դուրս զորք օգտագործելու թույլտվություն, որից հաշված ժամեր անց էլ ռուսական ավիացիան մտավ պատերազմի մեջ` տարբեր փորձագետների գնահատմամբ ծանր հարված հասցնելով հակաասադյան խմբավորումների դիրքերին: Ընդ որում, այդ հարվածներում հաշվի էր առնված նաեւ ԻՊ-ի ռազմական ստրատեգիան, եւ հարվածն այնքան էֆեկտիվ ստացվեց, որ Ասադի բանակին հնարավորություն տվեց ոչ պակաս տպավորիչ ցամաքային հաջողություններ արձանագրել:
Այն, որ այս արագությամբ փաստացի պատերազմի մեջ մտնելուն չէին սպասում նաեւ Վաշինգտոնում, հուշում է, որ այն պահին, երբ ռուսական ավիացիան արդեն գործողությունների մեջ էր, նոր միայն ամերիկյան հատուկ ծառայությունների անունից տարածվեցին լրատվական տեղեկություններ, թե ռուսները պատրաստվում են հարվածի: Այսինքն` այն տպավորությունն է, որ գործողությունների հազիվ շեմին են ամերիկացիներն այդ մասին տեղեկացել, ընդ որում, ոչ թե ռուսների, այլ` իրենց հետախուզության միջոցով, որը, ի դեպ, կոնկրետ դեպքում եւս իր էֆեկտիվությամբ չի փայլել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ամերիկացիները, որ արդեն դրական են գնահատել ռուսների ծրագրերը, պարզապես ստիպված են իրադարձությունների ետեւից գնալով` պաշտոնապես նաեւ դրական համարել այդ ծրագրերն արագորեն կյանքի կոչելու քայլերը: Ընդ որում` ունենալով իրավիճակի վրա ազդելու համեմատաբար սահմանափակ հնարավորություններ: Այն առումով, որ ռուսները մինչ հարված հասցնելը ոչ միայն ստացան իրենց ներքին օրենսդրությանը համապատասխանող թույլտվությունը, այլեւ մինչ այդ ԱՄՆ-ի կողմից «լեգիտիմացված» Ասադի պաշտոնական դիմումը` իր երկրում ռազմական գործողություններ իրականացնելու խնդրանքով: Դա նշանակում է, որ Մոսկվան որոշել է եւ գործում է միջազգային իրավունքի նորմերին խստիվ համապատասխան. այն է` այլ երկրում թույլատրվում է ռազմական գորևծողություններ իրականացնել կա՛մ տվյալ պետության պաշտոնական հրավերով կա՛մ ՄԱԿ-ի ԱԽ թույլտվությամբ: Այսպիսով` Ասադի հրավերը միանշանակ լեգիտիմացնում է ռուսների գործողությունները, այն դեպքում, երբ որեւէ այլ պետություն ո՛չ պաշտոնական Դամասկոսի հրավերն ունի եւ ո՛չ էլ ՄԱԿ-ի ԱԽ «դաբրոն»:
Այսպիսով` նման իրավիճակ է ստացվում. Նյու Յորքում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հստակորեն պայմանավորվեցին սկսել եթե ոչ համատեղ, ապա գոնե համակարգված գործնական պայքար ԻՊ-ի եւ մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ, բայց նաեւ` միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ: Սակայն այդկերպ Վաշինգտոնը նորից թակարդում հայտնվեց: Ռուսները կարողացան այդ միջազգային իրավունքի հարցով արագորեն իրենց ցուցադրաբար լեգիտիմացնել, եւ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծելով, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որ Սիրիայում լեգիտիմորեն է կիրառում իր զինուժը, դրանով նաեւ ի ցույց է դնում, որ ԱՄՆ-ը նորից կանգնած է բարդ երկընտրանքի առաջ: Կա՛մ պետք է Սիրիայում շարունակի չարտոնված պատերազմ վարել ¥չունի ո՛չ ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ո՛չ է հենց Վաշինգտոնի ձեռքով «լեգիտիմացված» Ասադի «դաբրոն»¤, իսկ դա խոստանում է հետագա «բազարներ», թե` այսպե՞ս եք պայմանավորվել միջազգային իրավունքը հարգել: Կա՛մ` Վաշինգտոնին կմնա սիրիական մարտադաշտը թողնել Մոսկվային: Եվ ահա այս դեպքում էլ իրավիճակը կարող է երկու ուղղությամբ ընթանալ: Առաջինը. ռուսները կկարողանան հնարավորինս արագորեն լուծել ԻՊ-ի հարցը: Իսկ դա կնշանակի հետեւյալը. աշխարհի առաջ Պուտինը միանգամից կվերածվի, այսպես ասած, համաշխարհային ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնողի` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը տարիներ առաջ է հայտարարել ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի մասին, սակայն դրանից հետո նույն ահաբեկչության դիրքերը ոչ միայն չեն թուլացել, այլեւ շեշտակիորեն աճել են:
Հասկանալի է` այս փուլում ԻՊ-ի հարցի լուծումը բոլորովին նոր մարտահրավերններ եւ իրողություններ են ձեւավորելու: Բայց եթե հնարավոր լինի միաժամանակ վերականգնել Սիրիայի եւ Իրաքի քաղաքական կայունությունը, Իրան-Իրաք-Սիրիա առանցը կկարողանա հետագայում եւս հստակորեն վերահսկել «մնացորդային ահաբեկչական ֆոնը», այդ թվում` Աֆղանստանի ուղղությամբ:
Սա ԱՄՆ-ի համար մահացու սցենար կլիներ, այսինքն` ԻՊ-ի դեմ պատերազմում ռուսների ոտքերի տակ «բանանի կեղեւ գցելը» հիմա դառնում է Վաշինգտոնի ստվերային գերխնդիրներից մեկը, առավել եւս, որ ուկրաինական հակամարտության վրա Մոսկվային շեղելով` Սիրիայում դիրքերը թուլացնելու հարցում ունի հստակ պարտավորություն: Ու, թերեւս, ռուսներին թուլացնելու այդ ստվերային ծրագրերի մասին է ակնարկում այն, որ դեռ հազիվ օդային գրոհները սկսած, բայց, այսպես ասած, «մարդու իրավունքների պաշտպանները» արդեն իսկ փորձում էին աղմուկ բարձրացնել, թե ռուսները նաեւ խաղաղ բնակչությանն են հարվածել: Իր բողոքները սկսեց հայտնել Սաուդյան Արաբիան եւ այլն: Այս կարգի «հրահրումները», անշուշտ, դեռ կխորանան եւ գնալով բազմաճյուղ տեսք կընդունեն: Իսկ նման անցանկալի զարգացումները եւս ռուսների համար պարտադրանք են` հնարավորինս արագացնել պատերազմը:
Մի խոսքով` շարունակենք հետեւել Աֆղանստանից ի վեր ռուսական առաջին արտաքին ռազմական գործողությունների ընթացքին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված