ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ԿԱՆԱՑԻՑ Ո՞Վ Է` ԸՍՏ ՄԵԼ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ՆՈՐ ԱՂԱՆԴԻՆ
Արխիվ 12-16ՊԱՇՏՈՆՅԱՆՆԵՐԻ ԿԱՆԱՑԻՑ Ո՞Վ Է` ԸՍՏ ՄԵԼ-Ի
ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ՆՈՐ ԱՂԱՆԴԻՆ
Հայաստանում կրկին նոր աղանդ է հայտնվել, որին անդամակցում են հայ պաշտոնյաների կանայք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սեւակ Հովհաննիսյանը:
Ըստ նրա` աղանդը կոչվում էԵրևանի ավետարանական եկեղեցի: «Նրանք քարոզում են այն, ինչ մյուս բոլոր աղանդները, ի դեպ, նրանց շարքերում է նաև Աղվան Հովսեփյանի կինը»,- ասել է Հովհաննիսյանը:
Վերոհիշյալ հրապարակային հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից, ով նշեց միայն.«Անհեթեթությունները չենք մեկնաբանում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

