Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

 

 

Այժմ մեր հանրությունը ներքաղաքական թեմաներ գրեթե չի քննարկում: Բոլորի ուշադրությունը սեւեռված է երկու ուղղությամբ` Արցախ եւ Մերձավոր Արեւելք: Խոսքը հատկապես Սիրիայի մասին է, ուր մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը գործողություններ է իրականացնում ընդդեմ «Իսլամական պետության», եւ այդ գործողությունների հաջողությունն ուղղակիորեն առնչվում է Սիրիայի հայության ճակատագրին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԸ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, մինչեւ տարեվերջ կանխորոշելու է, թե ինչպիսի աշխարհակարգ է լինելու, գերտերություններից ով է ուժեղանալու, եւ ով զիջելու է դիրքերը: Եվ ստույգ կանխատեսումներ անել հնարավոր չէ, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենատարբեր զարգացումներին, որպեսզի համաշխարհային ցնցումները չդառնան աղետալի ցնցում նաեւ մեզ համար ու, խոշոր հաշվով, չկրկնվեն 1990-91 թվականների «սյուրպրիզները»:
Հետեւաբար, լիովին հասկանալի է դառնում, թե ինչու ՀՀ նախագահի ամերիկյան ժամանակացույցը այդքան հագեցած է ու բազմակողմանի:

շենք միայն ամենաառանցքային հանդիպումները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ԱՄՆ նախագահ, ԱՄՆ Կոնգրես, ամերիկյան փորձագետների խումբ, մի շարք երկրների ներկայացուցիչներ... Միայն թվարկումը բավականին երկար կտեւի: Շատ ակտիվ է իր շփումներում եւ Պաշտպանության նախարարությունը` ե՛ւ ՀԱՊԿ-ի գծով, ե՛ւ Ֆրանսիայից ժամանած բազմազգ ռազմական դիտորդների խումբ, ե՛ւ ամերիկացիներ: Իսկ ՊՆ-ում էլ ցուցադրվել է վավերագրական ֆիլմ, թե ինչպես են մեր երկրի անօդաչու սարքերը ռեալ գործում թշնամու թիկունքում:
Ե՛վ ամենաակտիվ դիվանագիտական ու ռազմաքաղաքական շփումները, ե՛ւ հակամարտության գոտում մեր բանակի ակտիվ գործողությունները թշնամուն պատժելու ուղղությամբ` այդ ամենն անհրաժեշտ է, քանզի գլոբալ վերափոխումներից հետո պետք է տարածաշրջանի որոշակի կայունացում լինի, եւ ինչքան ավելի զորեղ մեզ ցույց տանք հիմա, այնքան ավելի մեծ կլինի մեր, կոպիտ ասած, «փայը» նոր աշխարհում:
Ու, անշուշտ, հարկ ենք համարում անդրադառնալ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ելույթին: Այժմ էլ գրեթե քաղաքագետ կամ քաղաքական գործիչ չի մնացել, որ անդրադարձ կատարած չլիներ այդ կարեւոր ելույթին, սակայն որոշ առանցքային պահեր պետք է առանձնացնենք: Ու, բնականաբար, ելույթում զգալի տեղ է զբաղեցրել բավականին կոշտ անդրադարձը Արցախի հիմնախնդրին: «Մեզ համար արդեն ակնհայտ է` Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլեւ մարդկային բոլոր նորմերը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի` նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը` ապահովելու Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»: Բնականաբար, ՀՀ նախագահը նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց եւ համահարթեցնող գնահատականների աղետալի հետեւանքների վրա. «Կարծում եմ` այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետեւողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետեւանքներ ունենալ»:
Բնականաբար, մեծ անդրադարձ կատարվեց եւ Հայոց ցեղասպանության խնդրին. «Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաեւ բազմաթիվ երկրների պատվիրակություններին` ապրիլի 24-ին Երեւանում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար: Ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու մեր հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում մեր կողմից պարբերաբար առաջադրվող բանաձեւերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

ԻՍԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԷՇԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ Է

Սերժ Սարգսյանը իր խոսքի վերջում կարեւոր շեշտադրում արեց. «Ավարտելով խոսքս` ուզում եմ միանալ բոլոր այն ելույթ ունեցողներին, ովքեր միահամուռ պայքարի կոչ են անում ընդդեմ խավարի, վանդալիզմի եւ ատելության: Այս պայքարում չկան մեծ եւ փոքր երկրներ, յուրաքանչյուրն ունի իր դերը: Հայաստանը պատրաստ է իր մասնակցությունը բերել մեր ընդհանուր պայքարին»:
Մինչդեռ գլոբալ առումով, միջազգային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրում այդ պայքարում: Մասնավորապես ՀՀԿ խմբակցության անդամ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը շեշտեց, որ միջազգային հանրությունը իր լծակներն ամբողջությամբ եւ արդյունավետ չի կիրառում, քանի որ վեր է դասում իր շահերը արժեքներից: Բեքարյանն այդ կեցվածքը վտանգավոր է համարում, քանի որ դա «աշխատում է շատ կարճաժամկետ կտրվածքով»: Նա նաեւ ցինիզմ է համարում այն տեսակետը, թե միջազգային հանրության նման վարքագիծը օբյեկտիվ է: Պատգամավորը մասնավորապես արցախյան իրավիճակի վերաբերյալ նշեց. «Եթե հանկարծ իրավիճակը դուրս գա բոլոր տեսակի վերահսկողությունից եւ ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսվեն, նրանք, ովքեր իրենց շահերով շարժվելով նպաստ էին բերում այս իրավիճակին, չեն շահելու: Չեն շահելու ոչ մեկը` ո՛չ հակամարտության կողմերը, ո՛չ հարեւանները, ո՛չ միջնորդները: Սա չգիտակցելը եւ գործողությունները համարժեք չպլանավորելն ու չիրականացնելը ստեղծում է այդ թվում պատասխանատվության բեռ` թափված արյան եւ զոհված անձանց առջեւ: Այս ընկալումը, կարծում եմ, շատ դանդաղ, բայց կամաց-կամաց հասունանում է: Բայց խնդիրն այն է, որ այդ դանդաղության ներքո մեր տղաների կյանքն է տրվում»:
Վերհիշելով անցյալ տարվա` ուղղաթիռի հետ կապված պատմությունը, պատգամավորը հիշեցրեց նույն միջազգային տարատեակ ատյանների բացարձակ անօգուտ կեցվածքը. «Ոչ մի հստակ տեղեկություն չկար` մնացե՞լ է կենդանի մարդ, թե` ոչ, ինչպե՞ս դուրս բերել նրանց այդ գոտուց: Հիշո՞ւմ եք Ադրբեջանն ինչ սարքեց այդ խնդրից: Հայաստանը եւ ԼՂՀ-ն այդ մի քանի օրերի ընթացքում, կարծում եմ, էլ միջազգային ատյան չմնաց, որին չդիմեցին, որպեսզի Ադրբեջանին զսպեն: Որեւէ կերպ, ոչ մի կոնստրուկտիվիզմ: Իրականացվում է ռազմական գործողություն, դուրս են բերվում այնտեղից տղաների դիերը, եւ այդ գործողության ընթացքում սպանվում են ադրբեջանցիներ: Որեւէ մեկն այդ նույն միջազգային հանրությունից իրեն թույլ տվե՞ց ասել` ինչո՞ւ այսպես արեցիք: Ոչ: Որովհետեւ բոլորի համար հստակ էր ու տեսանելի` ժողովուրդ, դուք մեզ այլ ելք չեք թողնում»:
Դե վերջում էլ, բնականաբար, կատարեց նույն եզրահանգումը, որը Սերժ Սարգսյանը հնչեցրել էր ինչպես Երեւանում, այնպես էլ Նյու Յորքում` մեզ այլ ելք թողած չի, քան հույսը դնել բացառապես սեփական ուժերի ու գործողությունների վրա. «Ասել, որ Հայաստանը եղել եւ մնում է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորը, եւ անվտանգության տեսակետից, իհարկե, դա նույն տարածքն է: Եվ եթե որեւէ բան չի արվում, մենք ստիպված ենք պատժիչ գործողություններ իրականացնել: Այլ բան չի մնում: Իսկ դա ահավոր է, քանի որ երկու կողմից էլ մարդկային կյանքեր են զոհվում»:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱՐՄԱՆԴ» ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Ընդդեմ Սահմանադրության «Ոչ»-ի ճակատի գործողություններն արդեն, բառիս բուն իմաստով, ծաղրանկար են հիշեցնում: Գյումրիում 200 միտինգավորների մոտ ելույթ ունենալու համար քիչ էր մնում իրար ուտեին, թե ով պետք է խոսի, եւ ով` ոչ: Իսկ փչացած ձայնապնակ հիշեցնող «ռեժիմը տապալելու» մասին ելույթներն ու հայտարարությունները մարդիկ այժմ ալարում են լսել կամ ընթերցել: Եվ պարզ է, որ առաջիկա շաբաթում Սահմանադրությունն արդեն վերջնական քվեարկվելու է, եւ կմնա միայն դեկտեմբերի 6-ին այն հանրաքվեի դնել: Սակայն թեեւ քիչ հավանական է, բայց ամբողջովին չպետք է բացառել, որ մինչ հանրաքվե, նախագիծը եւս մեկ անգամ կմտնի խորհրդարան, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ կտա այդտեղից արմատական ձեւով մաքրել-դեն նետել «վենետիկյան» բոլոր ավելորդությունները, որոնցից եւ ոչ մեկը, խոշոր հաշվով, մեզ պետք չէ:
Իսկ թե ներկայիս արմատական արեւմտամոլ ընդդիմադիրները ինչո՞ւ են շարունակում գործունեության նմանակումը, իրենք իրենց նմանեցնելով կրկեսի ծաղրածուների, դա էլ է հասկանալի` հույս ունեն, որ միգուցե գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով հանկարծ բախտն իրենց ժպտա: Ինչպես կասեր ժողովուրդը` էշ մի սատկիր, գարուն կգա:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ելույթների ներքաղաքական ազդեցությանը, ապա այդտեղ կա երկու կողմ: Մի կողմից` դա բարձրացնում է իշխանության վարկանիշը, բայց մյուս կողմից` գոյացել է մի շերտ, որը քարոզչական դաշտում փորձում է խաղարկել վախը պատերազմի նկատմամբ: Ու այդտեղ, թերեւս, համապատասխան մարմինների կողմից չէր խանգարի որոշակի կոշտություն դրսեւորել` կասեցնելու համար խուճապ եւ հուսալքություն սերմանողների ջանքերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված