Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. ՀՈՒՅՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈՆՈՐՆԵ՞ՐՆ ԵՆ

Արխիվ 12-16

ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ.

ՀՈՒՅՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈՆՈՐՆԵ՞ՐՆ ԵՆ


 

Հայաստանն ունի գունեղ  կենդականական ու բուսական աշխարհ, որը պահպանելու համար անհրաժեշտ է ամենօրյա  հետեւողական աշխատանքայս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն կենսանաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Խաչատրյանն:

Մանսագետի խոսքով` եթե Հայաստանում առաջին Կարմիր գիրքը լույս է ընծայվել 1986 թ-ին, որտեղ ընդդգրկվել է անետացման եզրին գտնվող կենդանիների ու բույսերի մոտ 90 տեսակ, 2010-ին վերահրատարակված Կարմիր գրքում թիվը եռապատկվել է` մոտ 300-ից ավելի: Սա արդեն նշանակում է, որ վերջին 25 տարվա ընթացքում որոշ տեսակներ անհետացման լուրջ վտանգի առջեւ են կանգնել:Ընդ որում`  կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի աշխատակիցների շնորհիվ  2010-ին վերա հրատարակված Կարմիր գրքում տեղ են գտել նաեւ մոտ 155 տեսակ անողնաշարավոր կենդանիներ, որոնք կարելի է հանել Կարմիր գրքի երրորդ հրատարակությունից:

2010 թ-ից անցել է արդեն հինգ տարի, եւ ինչպես պնդում է  Հասմիկ Խաչատրյանը, իրենց հավաքագրված տվյալները փաստում են` կարիք կա նորից վերահրատարակելու Կարմիր գիրքը:Միջազգային չափանիշների համաձայն` Հայաստանի դեպքում ցանկալի է բոլոր բուսատեսակներն ու կենդանատեսակները ներառել Կարմիր գրքում, քանի որ Հայաստանի տարածքը փոքր է, բնակչությունը խիտ է, գյուղատնտեսական ու արդյունաբերարական նպատակներով հաճախ ենք օգտագործում մեր բնական միջավայրը: Պատահական չեն  գիշատիչ կենդանիների հաճախակի հարձակումները մարդկանց վրա:

Անհետացման եզրին են խոշոր կաթնասունները, որոնցից մեկը հովազն էր: «Դրա մասին ուսումնասիրություններ են արվել, բայց միջազգային կառույցների  աջակցությամբ: Հենց նրանց շնորհիվ հնարավոր եղավ  պահպանել հովազի, մուֆլոնի տեսակները: Եթե քսան տարի առաջ չգիտեինք հովազ կար Հայաստանում, թե ոչ, ապա հիմա կարող ենք ասել` անգամ հովազի ընտանիքներ կան»,- մանրամասնում է կենսաբանական գիտությունների թեկնածուն:

Հայաստանի տարածքում  բանախոսի տեղեկացմամբ  իսպառ վերացել է կատվազգիների  ընտանիքին պատկանող մանուլին, որին անվանում են նաեւ պալլասյան կատու, սակայն Արցախում դեռ կարող ենք տեսնել:

Իսկ ինչ է անում բնապահպանության նախարարությունը  մեր կենդանական ու բուսական աշխարհը պահպանելու համար: «Իրավունք»-ի այս հարցին ի պատասխան` ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրենը  խուսափեց  խոսել նախարարոության բացթողումների մասին: Միայն ասաց, որ աշխատանք արվում է նաեւ կենտրոնի գիտականների հետ համագործակցելով: Այլ հարց է, արդյոք միշտ է նախարարությունը հաշվի առնում կենտրոնի մասնագետների կարծիքը: Հասմիկ Խաչատրյանը կարեւորում է հատուկ պահպանվող տարածքների պահպանումը, որոնց մակերեսը վերջին տարիներին ավելացել է նաեւ միջազգային կառույցների աջակցությամբ:

Փաստորեն, չլինեն միջազգային դոնորները, ՀՀ-ի տարածքում դեռ մնացած կենդանական ու բուսական աշխարհն էլ կկորցնենք, քանզի կարծես բնապահպանության նախարարությունը բավարար ջանքեր չի գործադրում այս ուղղությամբ: «Այդպես չէ, քանի որ հատուկ տարածքները պահպանում են  աշխատողները ու մեր բնակչությունն է պատասխան տալիս դրա համար: Թույլ տվեք ես գնահատեմ միայն մեր աշխատանքը»,- եզրափակեց կենտրոնի գիտական գծով փոխտնօրենը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված