«ԳԱՀԵՐԻ ԽԱՂԸ» ՖԻԼՄՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԳԻՆԵՍԻ ԳՐՔՈՒՄ
Արխիվ 12-16«ԳԱՀԵՐԻ ԽԱՂԸ» ՖԻԼՄՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԳԻՆԵՍԻ ԳՐՔՈՒՄ
Լոնդոնում կայացել է Գինեսի ռեկորդների գիրք- 2016-ի նոր հաղթողներին պատվելու երեկոն: Այս անգամ Գինեսի գրքում է հայտնվել նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալը: Այս մասին տեղեկացնում է «kp.ru»-ն: Ջորջ Մարտինի վեպերի շարքի հիման վրա նկարահանված սերիալը հայտնվել է Գինեսի գրքում՝ որպես հեռուստածրագիր, որը ցուցադրվել է ամենաշատ քանակությամբ երկրներում: Ըստ փորձագետների՝ հինգերորդ սեզոնի 1-ին մասն այս տարի կարողացել են տեսնել միաժամանակ 173 երկրում։ Գինեսի գրքում ներառվելու մասին վկայականը ստացել է Մեյսի Ուիլյամսը, ով սերիալում կատարում է Արյա Սթարքի դերը: Նրա ընտրությունը պատահական չէ, քանի որ Մեյսիի հերոսուհին ամենահայտնի կերպարներից է սերիալում։ Իսկ ֆիլմի ստեղծագործական անձնակազմը խոստացել է աշխատել նույն եռանդով եւ հանդիսատեսին առաջարկել սպասել նոր անակնկալների ու հեղափոխության:Մեյսիի խոսքերով չէին սպասում նմանատիպ հաջողության. «Ես անչափ ուրախ եմ, որ գնահատվում է մեր աշխատանքը, այն պարտավորեցնող է եւ հիմա մենք ավելի եռանդով պիտի աշխատենք, որ հանկարծ չհիասթափեցնենք մեր հսկայական բանակին»:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆԱՅՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk