Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՔՆՆԻՉԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԱԹՆ Է ՏԱՔ-ՏԱՔ ԾԵԾԵԼ

Արխիվ 12-16

ՔՆՆԻՉԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԱԹՆ Է ՏԱՔ-ՏԱՔ ԾԵԾԵԼ

Հատուկ քննչականը տեղեկացրել է.

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ալինա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 4-ին իր վարած «Միտցուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի՝ բախվելով «Զիլ 131-Ն» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևոր քաղաքացի Ռ. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը դեպքի վայրում զննություն կատարող ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչը, առանց դեպքի վայրի զննության արձանագրությունը լրացնելու, առաջարկել է իրեն ստորագրել դրա տակ:

Այնուհետև նույն քննիչը իր աշխատասենյակում չի թույլատրել, որ վթարից հետո համապատասխան բուժօգնություն ստանա, համոզելով վերցրել է ցուցմունք՝ կեղծելով դրա բովանդակությունը:

Ալինա Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ...»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ