ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԶՐՈՒՑԵԼ ՀՀ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ԶՐՈՒՑԵԼ ՀՀ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի եւ ԱՄՆ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բարաք Օբաման Նյու Յորքում առանձնազրույցի ընթացքում համահայկական նշանակության հարցեր են քննարկել: Մասնավորապես, թե ինչի մասին կարող էր զրույցը լինել, «Իրավունքը» հետաքրքրվեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻՑ.
– Իհարկե, այնտեղ չեմ եղել, բայց վստահ եմ, որ նախեւառաջ երեք համահայկական օրակարգի հարցեր են քննարկվել. առաջինը` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, երկրորդը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Եվ, իհարկե, եղել է անդրադարձ ԱՄՆ-ում հայկական համայնքային կյանքին, քանի որ, ինչպես գիտենք, ԱՄՆ-ում հայերն ունեն բավականին խոշոր համայնք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk