37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը

«Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է, գնացեք ու անձամբ տեսեք»

Արխիվ 12-16

Հ. Նաղդալյանի հորդորը ԵԽԽՎ-ին. «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԵԽԽՎ ՔԱՐՏԵԶԻՑ ԴՈՒՐՍ ՉԷ, ԳՆԱՑԵՔ ՈՒ ԱՆՁԱՄԲ ՏԵՍԵՔ»

 

Ժամեր առաջ ԵԽԽՎ ազատ բանավեճի հարթակում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ ունենալով` ընդգծել է, որ դարասկզբից ԵԽԽՎ անդամ դարձան հետխորհրդային տարածքի պետությունները, ապա մանրամասնել ասվածը. «Ակնկալվում էր, որ անդամակցելով եվրոպական մեծ ընտանիքին՝ մենք մաս կդառնանք համաեվրոպական արժեհամակարգի` փոխանակելով մեր փորձն ու հարստացնելով միմյանց մեր քաղաքակրթական ու պատմամշակութային ձեռքբերումներով: Բայց կյանքը միշտ բերում է իր սրբագրումները եւ, վստահ եմ, որ շատերդ կհամաձայնեք`  մենք դեռ չենք հասել մեր նպատակներին: Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հակասությունների պատճառները բոլորիդ հայտնի են, վստահ եմ` բոլորդ ուզում եք հակամարտության լուծումը եւ տարածաշրջանին խաղաղություն ու տնտեսական զարգացման հնարավորություններ տալը: Իբրեւ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար` վկայում եմ, որ մենք ամենից շատ ենք այդ ուզում եւ կարծում  եմ՝ նույնը կասի Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը: Ուրեմն ՝ ինչո՞ւ այս հարթակը դարձնել առճակատման դաշտ ,այս հարթակում բանավիճել հարցերի մասին, որոնց լուծման մանդատ ԵԽԽՎ-ն չունի: Բայց ԵԽԽՎ-ն ունի վստահության ու փոխըմբռնումի մթնոլորտ ձեւավորելու պարտավորություն, իր հեղինակությունն ու ազդեցությունը ի շահ խաղաղության գործադրելու հնարավորություն, որը չի օգտագործվում»: Տիկին Նաղդալյանի պնդմամբ. «Յուրաքանչյուր նստաշրջանում շարունակվող քաղաքական պատերազմով բոլորս լրացուցիչ բարդացնում ենք ԵԽԽՎ Մինսկի խմբի աշխատանքը, մինչդեռ հակառակը պիտի լինի: Մենք չենք հրաժարվում մեր սկզբունքներից, ունենք մեր փաստարկներն ու հիմնավորումները: Բայց մենք գնահատում ենք այս բարձր քաղաքական հարթակի նշանակությունն ու համաեվրոպական կարեւորությունը, միջազգային հարցերում ազդեցությունը եւ կարեւորում ենք ԵԽԽՎ որոշումների ու բանաձեւերի հեղինակությունը, որոնք չպետք է տարբեր խմբերի ու խմբավորումների հատվածական շահերը պաշտպանեն, այլ պիտի համապատասխանեն մեր ժողովուրդների ընդհանրական շահերին»: Այնուհետեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ մեր պատվիրակությունն ակնկալում է, որ Վեհաժողովի բոլոր պատվիրակները պատրաստ կլինեն ժողովուրդների երկխոսության, փոխադարձ վստահության հաստատման. «Որպես 5 երեխաների մայր, կցանկանայի հիշեցնել՝ բոլորս պատասխանատու ենք մեր զավակների եւ ապագա սերնդի առաջ, եկեք մտածենք այս խնդրի շուրջ: Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ ընդունում եք, թե` ոչ, ճանաչում եք, թե` ոչ, աշխարհում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի քաղաքացիներն ամենից շատ խաղաղություն են ուզում, բայց ապրում են շարունակվող պատերազմի պայմաններում: Արտ են հերկում, տուն կառուցում, երեխաներ են ունենում, միջազգային դիտորդների գնահատականով՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են անում: Եթե մենք իսկապես շահագրգիռ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, մենք պետք է հարգենք նրանց կյանքի եւ զարգացման իրավունքը: Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է, գնացեք ու անձամբ տեսեք՝ ինչ է այնտեղ կատարվում», - եզրափակելով ելույթն` ասել է Հ. Նաղդալյանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված