ՌԻՀԱՆՆԱՅԻ «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԸ ՉԻ՞ ԽԱՆԳԱՐԻ «ԿՈՒՅՍԱԿՑԱՊԵՏՈՒՀԻ» ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16|
ՌԻՀԱՆՆԱՅԻ «ՈՉ»-Ի ՃԱԿԱՏԸ ՉԻ՞ ԽԱՆԳԱՐԻ «ԿՈՒՅՍԱԿՑԱՊԵՏՈՒՀԻ» ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
|
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, եթե դա իհարկե հանրահավաք կարելի է անվանել:«Ես ասում եմ, ես լսում եմ»` այսպես կարելի է անվանել տիկին Զախարյանի ելույթը, որը բարեխղճորեն տեսանկարահանում էր կարծես նրա ամուսինը: Կույսակցապետուհին ՀԱԿ-ի ոճով այս ռեժիմին հեռացնելու կոչեր հնչեցրեց, ապա հայտարարեց` պետք է երկրում արտակարգ դրություն ստեղծել` պաշարելով Բաղրամյան 26-ն ուԱԺ-ին հարող տարածքը:
Շատ հետաքրքիր է` ովքե՞ր են լինելու այդ պաշարողները, միգուցե Դոն Կիխոտն ու Սանչո Պանսա՞ն, կամ ասենք չինա-ճապոնական հագուկապով զբոսաշրջիկը, ով, հավանաբար, մտածում է` ինչ «մեղք» է գործել, որ Անի Զախարյանը«սղոցում» է իր ուղեղն իր համար ինչ-որ անհասկանալի բարեփոխումներով: Իսկ միգուցե Ռիհաննան օգնության հասնի Զախայանին, ով մեր գործընկեր «Արմքոմեդի»-ի տեղեկացմամբ եւս ստեղծել է «Ոչ»-ի ճակատ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:
Ի դեպ, Անի Զախարյանը զգուշացրեց ընդդիմադիրներին, որ եթե հանկարծ սկսի քննադատել նրանց, ապա ընդդիմությունը կոչնչանա:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk