«ԸՆԴԱՄԵՆԸ» 2 ՏԱՐԻ ԱՆՑ...
Արխիվ 12-16«ԸՆԴԱՄԵՆԸ» 2 ՏԱՐԻ ԱՆՑ...
Քաղաքացի Մուրազ Կ.-ն գողության զոհ էր դարձել 2013 թվականի հոկտեմբերի 5-ին: Իրենից 150 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը հափշտակելու մասին նա բազմիցս հայտնել էր ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին: Վերջիններս դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել...
Քաղաքացի Մուրազ Կ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ-ի վերը նշված հաղորդագրությունից առայժմ պարզ չէ, թե ինչով էր երկու տարի զբաղված մարզի դատախազությունը:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

