ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ ՄՈՆԹԵԻ ԸՆԿԵՐՈՋ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ «ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ» Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ ՄՈՆԹԵԻ ԸՆԿԵՐՈՋ
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ «ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ» Է ՀԱՄԱՐՈՒՄ

Նախորդ տարի «Իրավունքը» ազատամարտիկ Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկերոջ, ազատամարտիկ Վահե Շահմուրադյանի կարծիքը ԱՍԱԼԱ-ի,Մոնթե Մելքոնյանի մասին: Պարզվում է, որ մեր հրապարակումները մեծ արձագանք են գտել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում , ավելին` յութուբյան էջում բազում քննադատական խոսքեր կան ուղղված Վահե Շահմուրադյանին:
Թեեւ պրն Շահմուրադյանը վախճանվել է քաղցկեղից, սակայն ԱՍԱԼԱ-ի բացահայտված անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանին ԱՍԱԼԱ-ի կողմից սատկացնելուն, չշրջանցեց նաեւ այդ թեման: Սիսլյանի խոսքով` ԱՍԱԼԱ-ի մասին ասված խոսքերը «էշություններ» են. «Դա կարծիք չէր, այլ սրիկայություն: Ես այդ անձին շատ լավ եմ ճանաչում, թող իր մասին խոսեր` ինչ վնասներ է տվել»:
Հակադարձեցինք «Վան» գործողության հրամանատարին, որ նա կարող է պատասխանել Շահմուրադյանին: Սակայն մեր զրուցակիցն ասաց, որ իր համար ամենակարեւորը ժողովրդի գնահատականն է:
Վազգեն Սիսլյանը նաեւ մեզ մեղադրեց դիտավորյալ այդ «էշությունները» տարածելու համար, մինչդեռ հիշեցնում ենք` «Իրավունքը» ազգային ու հայրենասիրական արժեքների պահպանման ու տարածման ջատագովն է ու երկու հակադիր կարծիքները լուսաբանելն ամենեւին վարկաբեկման նպատակով չի արվում, առավելեւս, որ Գաղտնի բանակի մասին հակադիր կարծիք մեր լրատվամիջոցը հնչեցրել է մեկ անգամ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk