ԷՄԻԼ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՍՊԱՍՈՒՄ ԷԻ»
Արխիվ 12-16ԷՄԻԼ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԱԶԱՏ
ԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՍՊԱՍՈՒՄ ԷԻ»

«Զաքարյանների հոր ասածից հետո սպասում էի, անկանկալ չէր»,-այսպես արձագանքեց Էմիլ Բուդաղյանը Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ազատ արձակվելուն, հավելելով, որ չի ցանկանում այլ մեկնաբանություններ անել:
Նշենք, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքի տակ էր հուլիսի 27-ից: Հոկտեմբերի 1-ին, սակայն, դատախազությունը վերացրել է Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Ավելի վաղ, Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք ստացած Հարություն Զաքարյանի հայրը հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է, քանի որ փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հարությունին հարվածել է Յուրա Մանուչարյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk