ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Դ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկրում հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու համար, որոնք կարող են ծրագրվել Ռուսաստանի` Սիրիայում գործողություններ սկսելու համատեքստում: Դրա մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Աշխարհի բոլոր պետությունները միշտ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ահաբեկչությանն իր բոլոր դրսևորումներով հակազդելու ուղղությամբ: Ռուսաստանում ևս, համաձայն օրենսդրության, գործում է Ազգային հակաահաբեկչական կոմիտե, համապատասխան հատուկ ծառայություններ, Դաշնային անվտանգության ծառայություն, որոնք էլ պատասխանատու են ահաբեկչության դեմ պայքարի գծով և որոնք մշտապես միջոցներ են ձեռնարկում այսպիսի վտանգները չեզոքացնելու ողղությամբ»,- ասել է Պեսկովը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk