ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքական Hurriyet պարբերականի լրագրող եւ CNNturk-ի հաղորդավար Ահմեդ Հաքանը սեպտեմբերի 30-ի երեկոյան տան դիմաց դաժան ծեծի է ենթարկվել 4 հոգու կողմից։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ հերթական հաղորդման ավարտից հետո Ահմեդ Հաքանը ուշ երեկոյան տուն է գնացել, որի ժամանակ էլ նրա մեքենային հետեւից թույլ հարվածել է մի սեւ մեքենա։ Այնուհետ մեքենայի մեջ գտնվողները առանց որեւէ բառ ասելու իջել եւ ծեծի են ենթարկել Ահմեդ Հաքանին եւ նրա թիկնապահին։
Ահմեդ Հաքանը կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակում իրականացրած 4 անձն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները ուսումնասիրում են հարձակում իրականացնողների կապը հնարովոր պատվիրատուների հետ, քանի որ վերջին շրջանում Ահմեդ Հաքանը լարված բանավեճերի մեջ է եղել իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ Ահմեդ Հաքանը հայտնի է Հայոց ցեղասպանությունը ապացուցող իր 7 կետանոց տեսությամբ։ Թուրք լրագրողը 7 կետով ապացուցել է, որ ցեղասպանություն եղել է։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk