«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է Դոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ) Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից

ԶԵ ԼՈՒԻՇԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ՕԶԲԻԼԻՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Արխիվ 12-16

ԶԵ ԼՈՒԻՇԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ ՕԶԲԻԼԻՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

 

Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները, մարզչական շտաբը եւ վերջապես ֆուտբոլային փորձագետները հանգիստ շունչ քաշելու առիթ ունեցան, երբ մոսկովյան ակումբը ձեռք բերեց Զե Լուիշի տրանսֆերը: Բոլորը շտապեցին պահեստայինների նստարանի հիմնական հավակնորդ համարել Յուրա Մովսիսյանին, ով, իբրեւ թե, Զե Լուիշի հետ չէր կարող որեւէ կերպ պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար:

Բայց ընթացքն այլ բան ապացուցեց, մինչ Զե Լուիշը փորձում էր ադապտացվել մոսկովյան թիմի խաղին եւ առհասարակ ռուսական ֆուտբոլի, այսպես ասած, ավանդույթներին, Մովսիսյանը իր աշխատանքը կատարում էր բավականին լավ եւ խաղադաշտ դուրս չգալու խնդրի առաջ չկանգնեց: Միայն թե, վնասվածքները, որոնք ասես հետեւում են հայ հարձակվողին, նրան վերջերս կրկին շարքից դուրս բերեցին: Ավելին, երբ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Ռոստովի» դեմ խաղում Մովսիսյանը ազդրի մկանի վնասվածք ստացավ, նրան սկսեցին վերջնականապես մրցակցությունից դուրս մնացած համարել:
Սակայն պարզվեց, որ մոսկովյան ակումբի համար բարդ ժամանակները դեռ նոր են սկսում: Եթե մինչ այդ բոլոր հարցերն ու խնդիրները պտտվում էին այն բանի շուրջ, թե ինչ արդյունք կտա Զե Լուիշի եւ Մովսիսյանի մրցակցությունը, կամ արդյոք երկու հարձակվողով ֆուտբոլ խաղալը ավելի արդյունավետ կդարձնի մոսկովյան ակումբի խաղը, ապա հիմա խնդիրն այն է, որ մոսկովյան ակումբը կարող է ընդհանրապես առանց հարձակվողի մնալ: Վնասվածքները չշրջանցեցին նաեւ Զե Լուիշին, ով, ըստ նախնական տվյալների, կբացակայի մոտ մեկ ամիս: Արդյունքում հարց է առաջանում, այդ դեպքում ո՞ւմ դուրս բերել խաղադաշտ` արդեն Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մորդովիայի» հետ հանդիպմանը: Մովսիսյանը բաց է թողել «Կուբանի» եւ «Զենիթի» դեմ կայացած հանդիպումները: Թեեւ պետերբուրգյան ակումբի դեմ խաղից առաջ հայ հարձակվողն արդեն սկսել էր մարզումները ընդհանուր խմբում, սակայն նա դեռ վերջնականապես կազմ-պատրաստ չէ. հենց այդ մարզման ընթացքն էլ ցույց էր տվել, որ հայ ֆուտբոլիստը լավ մարզավիճակից դեռ շատ հեռու է: Արդյո՞ք մեկ շաբաթում Մովսիսյանը կկարողանա լիովին վերականգնվել եւ պատրաստ լինել խաղին… Իսկ եթե թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը որոշի ոչ ամբողջովին վերականգնված Մովսիսյանին դուրս բերել խաղադաշտ, ապա հայ հարձակվողը ոչ միայն իր խաղով չի գոհացնի, այլեւ ռիսկի կդիմի՝ դարձյալ դուրս մնալ շարքից, այս անգամ գուցե ավելի երկար ժամանակով: Ալենիչեւը տարբերակներ գրեթե չունի, եթե, օրինակ չմտածի Արաս Օզբիլիսին խաղադաշտ դուրս բերելու մասին:
Օզբիլիսի համար սա եւս լավ հնարավորություն է՝ ավելի շատ խաղաժամանակ կորզելու եւ հաջող խաղի դեպքում՝ դիրքերն ամրապնդելու համար: Եթե Մովսիսյանը գոնե կարողանա մի խաղակես անցկացնել խաղադաշտում, ապա Օզբիլիսը հնարավորություն կստանա շարունակել խաղը. հայ ֆուտբոլիստը վերջին խաղերին փոխարինման դուրս գալով` բավականին լավ է մտնում խաղի մեջ: Այս տարբերակի դեպքում Զե Լուիշի բացակայությունը ճանապարհ կբացի միանգամից երկու հայ ֆուտբոլիստի համար:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված