ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ. «ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ»
Արխիվ 12-16ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ. «ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՃԻՇՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ»
Թեեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը Սիրիայի հարցում համագործակցում են, սակայն ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները շարունակվում են: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կողմ է պատժամիջոցները երկարաձգելուն, քանի դեռ ճգնաժամը չի լուծվել:
«Իրավունքը» իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից պարզեց` ինչո՞ւ Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառում նաեւ Ադրբեջանի հանդեպ հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմաններում ագրեսիա սանձազերծելու, զինադադարը խախտելու համար: Արդյոք սա չի խոսում երկակի ստանդարտների մասին: Իհարկե, բայց մեր խնդիրը միջազգային հանրությանը Արցախի խնդիրը միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելն է, ոչ թե սպասել, թե երբ է հերթական զեկուցողը բռնության մասին զեկույց ներկայացնելու: Արեւմուտքն արցախյան խնդիրն այսպես է ընկալում` Հայաստանը ՌԴ-ի օգնությամբ վերցրել է Ադրբեջանի մի մասը: Ռուսաստանն էլ մտել է Ուկրաինա, խլել Ղրիմը եւ խլել Ուկրաինայի մի մասը: «Այսքանից հետո Արեւմուտքի տեսանկյունից ինչ երկակի ստանդարտների մասին է խոսքը: Մինչդեռ մեր նպատակն է ասել, որ եղել է ազգային-ազատագրական պայքար, որը շարունակական է եղել: Մենք շարունակել ենք մեր պայքարը բոլոր ժամանակներում: Եվ երբ զինված բախումներ են սկսվել Արցախում, մենք մասնակցել ենք»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk