ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ. «ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՍՈՒՄ էՐ`ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ
Արխիվ 12-16ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ
ՄԱՍԻՆ. «ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՍՈՒՄ էՐ`ԱՐՑԱԽԸ
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ»
Սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ եւ անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ագրեսային: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, ՄԱԿ-ի ասամբլեայում չէր: «Իրավունքը» մարդու իրավունքների առաջին պաշտպան, քաղաքագետ Լարիսա Ալավերդյանից այսօր պարզեց` Ադրբեջանի նախագահի ներկա չլինելն ինչով էր պայմանավորված, արդյոք Ալիեւի չմասնակցությունը պայմանավորված է ռուս-ադրբեջական մերձեցմամբ, որի մասին գրում են արեւմտամետ որոշ լրավամիջոցներ: «Ներքին պայմանավորվածություններ գուցե կան, որոնց մասին չգիտենք: Ալիեւի ներկա չլինելը մտածված եւ տակտիկական քայլ է: Երկրորդ` Ադրբեջանի նախագահի բացակայությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ ՄԱԿ-ում, ըստ էության, չէր քննարկվելու Արցախի խնդիրը: Բաքուն ցույց տվեց, որ ինչ էլ որ ասի Սերժ Սարգսյանը, իրենց համար նշանակություն չունի»,- կարծում է քաղաքագետը:
Տիկին Ալավերդյանի խոսքով`չի բացառվում, որ ապագայում մի անտաշ զեկույց պատրաստվի Հայաստանի դեմ որեւէ միջազգային ատյանի` անգամ ՄԱԿ-ի կողմից:
Մեր մյուս հարցը վերաբերում էր Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որտեղ ասվում է` ԼՂ-ն Հայաստանի անբաժանելի մասն է: Որոշ փորձագետների կարծիքով` Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը կարծես հակասում է Արցախի անկախության ճանաչման գործընթացին, որի առաջին ջատագովը Հայաստանն է: Իրավապաշտպանը հիշեց Լեոնիդ Ազգալդյանի խոսքը` Արցախը Հայաստան է եւ վերջ: Այնպես որ, Սերժ Սարգսյանի հայտարարության այդ հատվածում չկա այն, ինչ ուզում են տեսնել: Կարծում եմ` երկար ժամանակ ՀՀ-ի շահից է բխում Արցախի անկախության գոյությունը եւ ժամանակը չէ դեռ խոսել մեկ պետության մասին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk