Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը

Արխիվ 12-16

Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797»

տոնակատարությունների շրջանակում իրականացվող

սոցիալական ծրագիրը


Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն առանձնանում է նաև սոցիալական բաղադրիչով: Այս տարի ևս Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ մայրաքաղաքի 2797 ընտանիք Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, պլանշետներ, արդուկներ և թեյնիկներ։ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 1-ին տրվել է սոցիալական ծրագրի մեկնարկը: Նվերներով բեռնված ու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձևավորմամբ մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով հոկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ անցկացվող սոցիալական այս ծրագրի շրջանակում երևանյան 2797 ընտանիքների համար ջերմ ու բարի քաղաքի սպասված ու սիրված տոնը կդառնա նաև հիշարժան:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մեկնարկում է սոցիալական ծրագրով: Քաղաքապետի այս նախաձեռնությունն իսկապես սպասված էր և այն ներառում է մայրաքաղաքի բնակչության սոցիալական բոլոր շերտերը: Հարկ է նշել, որ այս տարվա ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում ընդգրկված չեն եղել և ցուցակները կազմելիս մենք հաշվի ենք առել մեր համաքաղաքացիների առաջարկները: Ծրագիրն ընդգրկուն է և ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները»,- ընդգծել է Ռուզաննա Զաքարյանը:


Ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև  միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող  տարեցներ, ցեղասպանությունը վերապրած անձինք:


 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. Շարմազանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված