Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՔԸ ԿԻԼԵՐՆԵՐ ԿԱՆ». ՍԻՍԼՅԱՆԸ`ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՍԱԼԱ-Ի ԿՈՂՄԻՑ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՔԸ ԿԻԼԵՐՆԵՐ ԿԱՆ».

ՍԻՍԼՅԱՆԸ` ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՍԱԼԱ-Ի

ԿՈՂՄԻՑ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր  շարունակում են քննարկել Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները: Ավելին` որոշ օգտատերեր առաջարկում են «ԱՍԱԼԱ»-ին   սատկացնել Վահան Մարտիրոսյանին: «Իրավունքը» ԱՍԱԼԱ-ի  բացահայտված անդամ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանից պարզեց` արդյոք Վահան Մարտիրոսյանով պետք է ԱՍԱԼԱ-ն զբաղվի: «Ընդհանրապես նման հայվաններին արժեք տալն ու նրանցով հետաքրքրվելը  ավելորդ չեմ համարում: Սրիկա է, գնացել է: Նրա մեջ ադրբեջանցու արյուն է հոսում: Ինչ ուզում է, թող գնա պատմի»,- ասաց Սիսլյանը:

Նրա համար անհասկանալի է` ինչո՞ւ են ամեն հարցի  համար ԱՍԱԼԱ-ին հիշում, տպավորությունն այնպիսին է, որ Գաղտնի բանակը պատվերով մարդասպանություն է կատարում: «ԱՍԱԼԱ-ն ազգային  հարցերի լուծման խնդիր է դնում, ոչ թե մարդասպանության: «Հայաստանում  լիքը կիլերներ կան, թող մեկը գնա անի (նկատի ունի սպանի): Էսքան հայության մեջ մեկը պատիվ  չունի՞: ԱՍԱԼԱ-ի պայքարն ուղղված էր թուրքական իշխանության դեմ»,- հիշեցնում է մեր զրուցակիցը:

ԱՍԱԼԱ-ին հիշելու փոխարեն «Վան» գործողության հրամանատարը խորհուրդ  տալիս չմոռանալ` մենք պետություն ունենք, ԱԱԾ-ն քնա՞ծ է, նման բաներ պետք է պահանջեք նրանից: «Ես կազմակերպության անունից չեմ խոսում, այլ հայտնում եմ իմ կարծիքը»,- եզրափակեց ԱՍԱԼԱ-ի  անդամը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ