«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆԻ ՖԻԼՄՈՎ
Արխիվ 12-16«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆԻ ՖԻԼՄՈՎ
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն մեկնարկել է իր միամսյակը: Այս անգամ «Կինոաշուն» ծրագիրը սկիզբ է առել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով:
«Իրավունքի» հետ զրույցում ծրագրի հիմնադիր, Ազգային կինոկենտրոնի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետադարձ հայացք գցելով` ասաց, որ այսօր ծրագիրը ծառայում է իր նպատակին. «Երբ նոր էինք սկսում, մեր նպատակը մեկն էր` հայ հանդիսատեսին վերադարձնել հին ավանդույթները` տանել դեպի կինոթատրոն: Այսօր արդեն կարելի է ասել այդ առաքելությունն իրականացված է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ֆիլմ է ցուցադրվում եւ այն ինչ որակի է, հայ հանդիսատեսն այսօր գնում է կինոթատրոն հայկական արտադրության ֆիլմեր դիտելու: Նույնիսկ` այդ ֆիլմերի տոմսերը գնելու համար հերթեր են գոյանում»:
Գ. Գեւորգյանի փոխանցմամբ, եթե ծրագրի առաջին տարիներին իրենք էին խնդրում կինոթատրոններին, ուսումնական հաստատություններին կամ մշակույթի կենտրոններին մասնակից դառնալու Ազգային կինոյի ամիս ծրագրին, այսօր արդեն իրենք են խնդրում միանալ մեզ:
Հ.Գ. Գ.Գեւորգյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Իրավունքի" առաջիկա համարում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
