«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է Դոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ) Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից

ՀԻՄՆԱՀԱՏԱԿ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԴԻՐՔԵՐԸ, ՈՐՏԵՂԻՑ ԹՇՆԱՄԻՆ ՀԱՃԱԽԱԿԻ Է ԻՐ ԱՏԱՄՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՀԻՄՆԱՀԱՏԱԿ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԴԻՐՔԵՐԸ, ՈՐՏԵՂԻՑ ԹՇՆԱՄԻՆ ՀԱՃԱԽԱԿԻ Է ԻՐ ԱՏԱՄՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

 

«Իրավունքի» զրուցակիցն է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Բնականաբար, պարոն Սարգսյանի հետ մեր զրույցը սկսեցինք ներկայիս սահմանային գերլարվածություններից.

Ինչո՞վ կբացատրեք սահմանին տիրող լարվածությունը, որը վերջերս պարբերական բնույթ է կրում:
- Նախ նշեմ, որ լարվածությունը հայկական կողմը չի ստեղծում: Մենք ընդամենը զսպում եւ արժանի հակահարված ենք հասցնում թշնամու սադրանքներին. ժողովրդական խոսք կա, չէ՞, «Փոս փորողը ինքն է փոսն ընկնում»: Հայաստանը պատերազմի չի ձգտում, մենք խաղաղություն ենք ուզում, բայց ցանկացած վայրկյանի պատրաստ ենք պատերազմի: Կրկնում եմ, մենք լարվածություն ստեղծողների մեջ չենք, մեզ համար առաջնահերթն այն է, որ թշնամին հասկանա, որ հայը` կա, եղել է ու կլինի:
- Ի՞նչ ռեալ կորուստներ է Հայոց բանակը պատճառել եւ շարունակում պատճառել թշնամուն, եւ, որքանո՞վ են դրանք բավարար` սադրանքները լռեցնելու համար:
- Այս հարցին անդրադառնալուց առաջ կխնդրեի մեր ֆեյսբուքյան օգտատերերին` ապատեղեկատվություն չտարածեն. մեծ-մեծ խոսելը գովելի չէ, հատկապես անտեղի եւ անիմաստ: Այն լրատվությունը, որը տալիս է ՀՀ ՊՆ-ն, հենց դա է ճիշտը, հաշվի առնելով նաեւ, որ կան բաներ, որոնց մասին խոսելը վաղ է: Ժամանակը կգա, բոլորն էլ մանրամասներից կտեղեկանան, կտիրապետեն ամբողջ տեղեկատվությանը: Այնպես որ, կցանկանամ հանրությանը կոչ անել՝ զերծ մնալ տարատեսակ ապատեղեկատվություն տարածող լրատվություններից, որոնք ավելորդ եւ ամենակարեւորը` անտեղի խուճապ են առաջացնում:
- Լավ, ուրեմն փորձենք կոնկրետացնել: Տեղեկություններ կան, որ հայկական կողմը Աղդամի ուղղությամբ հակառակորդի «պոստեր» է գրավել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
- Այո, վերջին լարվածությունների ընթացքում այն «պոստերը», դիրքերը, որտեղից թշնամին փորձում է ավելի հաճախակի, ավելի շատ, այսպես ասած՝ իր ատամները ցույց տալ, այդ ատամները ջարդվում են: Այլ կերպ ասած՝ հիմնահատակ վերանում են այդ դիրքերը: Ունենք երեք-չորս հատված, որտեղ թշնամուն լիարժեք հակահարված տալուց հետո վերացվել են նաեւ խրամատային որջերը, որի արդյունքում հակառակորդը դիմել է փախուստի: Վստահ եղեք, որ կան դիրքեր, որոնք ոչնչացվել են՝ թշնամուն արժանի հակահարված տալու համար:
- Ի՞նչ զենքի տեսակներ է կիրառում թշնամին: Հայկական կողմը կարողանո՞ւմ է համարժեք զենքերով պատասխան հարված հասցնել:
- Միանշանակ պատասխանեմ. մեր ամենամեծ զենքը, որով այսօր զինված ենք, դա մեր ժողովրդի, մեր բանակի, մեր երիտասարդների, սպաների, մինչեւ նախարար եւ Գերագույն գլխավոր հրամանատարի` հրամկազմի կամքն է: Մենք ամեն գնով պաշտպանում ենք մեր հայրենիքի սահմանները, դա ամենամեծ եւ անփոխարինելի զենքն է: Մնացած զինատեսակների առումով ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը, այո, ապահովված է ամեն տեսակի զենքերով եւ պատրաստ է թշնամու ոտնձգության դեմն առնել: Մենք վախենալու ոչինչ չունենք, հայը, լավ իմացեք ու մի վայրկյան անգամ չկասկածեք, պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն` ցանկացած պարագայում եւ ցանկացած ժամանակում: Կարող եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ այո, մեր բանակը զինված է բոլոր անհրաժեշտ զինատեսակներով եւ պայքարելու է մինչեւ վերջ:

«ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՐՍՏԻՑ ՀԵՏՈ` ՀԻՆԳ-ՏԱՍՆ ԱՆԳԱՄ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ ԵՆՔ ՀԱՍՑՆՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»

-Պարոն Սարգսյան, ամեն անգամ սահմանին տիրող լարվածության մասին խոսելիս` հանրության մեջ կարծիքներ են հնչում, որ պատերազմն անխուսափելի է: Որքանո՞վ եք հավանական համարում առաջիկայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:
- Այսօր ամենամեծ խուճապ ստեղծողները ¥չնայած՝ չեն էլ կարողանս իրական խուճապ ստեղծել¤ ապատեղեկատվություն տվող տարբեր «չկամ» կայքէջերն են, որոնք մինչեւ իսկ գրում են, որ ՊՆ-ն անփորձ երեխաներին տալիս է «մսաղացի բերանը»: Յուրաքանչյուր զինվորի կորստի, վերքի համար, սկսած սպայից, մինչեւ նախարար ու նախագահ ցավ են ապրում: Ամեն զինվորի կորստից հետո մենք մի հինգ-տասն անգամ մեծ կորուստ ենք հասցնում հակառակորդի բանակին: Այնպես չէ, որ զինվորական ղեկավարությունը պակաս ցավ է ապրում որեւէ զինվորի զոհվելու կամ վիրավորվելու լուրը լսելուց, չկա նման բան: Նմանատիպ տեղեկատվություն տարածողները հիվանդ են` բառիս բուն իմաստով: Իսկ խուճապ առաջացնել փորձող մարդիկ նրանք են, ովքեր տանը նստած` որեւէ բանով օգտակար լինելու փոխարեն, այսպես ասած, կրակի վրա բենզին են լցնում, որպեսզի կրակն ավելի  թեժանա:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, այսպես պատասխանեմ` երբեք մի ասա` երբեք: Ամեն դեպքում՝ մենք կողմ չենք լայնամասշտաբ պատերազմ սկսելուն, բայց դա չի նշանակում, որ վախենում ենք: Ոչ, ընդամենը խուսափում ենք պատերազմից` ավելորդ կորուստներ չտալու համար: Բայց մենք պատրաստ ենք դիմակայելու, եւ եթե մի օր Ադրբեջանի Հանրապետությունը իրենց նախագահի գլխավորությամբ որոշում կայացնի պատերազմ սկսել, ես վստահ եմ, որ մեր բանակը անկասկած արժանի հակահարված կտա: Իսկ մինչ այդ, քանի դեռ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարը չի հայտարարել, որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, ուրեմն պատերազմ չկա: Այո, սահմանին լինում են դեպքեր, երբ հակառակորդը ժամանակ առ ժամանակ փորձում է լայնամասշտաբ գործողությունների դիմել, բայց զգալով, որ ի վիճակի չէ, չի կարող մեր դեմն առնել, ինչպես միշտ` նահանջում է: Քանի որ թշնամին քաջ գիտակցում է, որ հայկական բանակը պատրաստ է իր առջեւ դրված յուրաքանչյուր մարտական գործողություն հասցնել իր նպատակին:
- Հայաստանում սկսվում են ՀԱՊԿ զորավարժությունները: Որքանո՞վ դա, ըստ Ձեզ, կազդի Ադրբեջանի ագրեսիվության վրա:
- Ադրբեջանը շատ լավ տիրապետում է այն տեղեկատվությանը,  թե Հայաստանի Հանրապետությունը ինչ մեծ ներուժ ունի: Իսկ ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ մեկ անգամ եւս կհամոզվի, թե մեր երկիրը ինչքանով է նախապատրաստված: Այսինքն, որ մենք պատրաստ ենք թշնամու յուրաքանչյուր հարվածի առաջն առնել:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված