ԻՆՉՊԵՍ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԴՐՈՒՅԹԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՈՆՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ
ԴՐՈՒՅԹԻՆ
ՀՀ ոստիկանության անչափահասների գործով վարչության պետ Արթուր Վարդանյանն այսօր մասնակցում էր «Save the children» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը վերաբերում էր երեխաների իրավունքների վերլուծությանը:
«Իրավունքը» Արթուր Վարդանյանից պարզեց` երեխաների իրավունքների պաշտպանությունն արդյոք բավարար կերպով է իրականացվում: «Իրավիճակը վերահսկելի է ու նորմալ: Հիմա արվում են առաջարկություններ`վիճակը բարելավվելու: Պարզապես ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է, եղածի վրա պետք է ավելացնես»:
Մեր մյուս հարցին` ընդունո՞ւմ է նոր Սահմանադրության տեքստում ամրագրված այն դրույթը, ըստ որի` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան` հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում: Արթուր Վարդանյանը նախ ձեռքի շարժումով կարծես հասկացրեց, որ չի ցանկանում պատասխանել, ապա ամենայն ազնվությամբ ասաց, որ դեռ ամենայն խորությամբ չի ուսումնասիրել այդ դրույթը, հետեւաբար չի կարող կարծիք հայտնել:
Հ.Գ. Հոկտեմբերի հինգին սահմանադրությունը դրվելու է քվեարկության ԱԺ-ում, իսկ հավանաբար դեկտեմբերին կլինի հանրաքվեն, սակայն զարմանալի է, որ պաշտոնյան ասում է` այդքան էլ «ծանոթ» չէ այս դրույթին: Միգուցե որպես հայ եւ ոչ որպես պաշտոնյա համաձա՞յն է այն մտահոգություններին, թե սահմանադրության այդ դրույթը կարող է խարխլել հայ ավանդական ընտանիքը, բայց հարգելի պատճառներով չի կարող դրա մասին դեռ խոսել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Իրավունքը» վերոնշյալ հոդվածի մասին մի քանի հրապարակումներ ընթերցողին ներկայացրել է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
