Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

«ԱՍԻՄԵՏՐԻԿ» ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

«ԱՍԻՄԵՏՐԻԿ» ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Ադոլֆ Հիտլերի եւ Իլհամ Ալիեւի արտաքին նմանությունը շատերն են նկատել, եւ ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը նույնիսկ ասում է, որ Ալիեւը ենթադրաբար հայելու առաջ էլ ընդօրինակում է աշխարհին պատուհասի առջեւ կանգնեցրած ֆյուրերի շարժուձեւը:

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՔԱՅԼ

Խոշոր հաշվով, մազութային սուլթանատի քաղաքականությունում ֆաշիզմի դրսեւորումները առավել քան շատ են: Կենսաբանական հայատյացությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, նաեւ ավելորդ չէ նշել, որ Ադրբեջանում ոչ թուրք փոքրամասնությունների ներկայացուցիչներին ձգտում են անպայման զորակոչել հենց առաջին գիծ, որպեսզի առաջին հերթին նրանք զոհվեն: Էլ չենք խոսում բնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող նացիստական քաղաքականության մասին:
Ինչեւէ, երեւանյան իր հայտնի ելույթում ՀՀ նախագահը Ադրբեջանի վերջին գործողությունները բնութագրել էր որպես հանցագործություն մարդկության դեմ եւ նշել, որ հենց Հայաստանը կդառնա այդ հանցագործության համար մարդկության պատժիչ սուրը:
Իսկ Սերժ Սարգսյանը, հանդիպելով հանդերձ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ ոչ թե վերջին դեպքերի մասին, այլ գերադասելի համարեց ելույթ ունենալ ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթնաժողովում: ՀՀ նախագահը մասնավորապես շեշտեց. «Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական եւ թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում»: Այդտեղ կարեւորն այն է, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը ընդամենը մի քանի օր առաջ ստացավ միջազգային հավաստագիր, համաձայն որի` ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հավասար պայմաններում կարող է մեկ ամբողջական խաղաղապահ գումարտակ տեղակայել խաղաղապահ գործողությունների ընթացքում:

Իսկ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն` պատրաստել եւ ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ: Ըստ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի. «Միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում մեր ձեռքբերած փորձը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ գործընկեր երկրների մոտ մեր խաղաղապահների` որպես վստահելի եւ պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել, որպեսզի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմեն Հայաստանին` ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու եւ տրամադրելու խնդրանքով»:
Այստեղ հետաքրքրականը հետեւյալն է` որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ստեղծելը Հայաստանի նախաձեռնությունն է, եւ փաստացի ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթնաժողովին զուգահեռ` Հայաստանում տեղի ունեցան հայ-ռուսական խաղաղապահական համատեղ զորավարժություններ: Այսինքն` Հայաստանը իրեն դրսեւորում է շատ  ակտիվ այնպիսի ոլորտում, ինչպիսին է անվտանգության արտահանումը, եւ խաղաղապահ գործունեության ասպարեզում հավասարապես ակտիվ աշխատում է ե՛ւ ՀԱՊԿ-ի, ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ:
Խոշոր հաշվով, եթե դիտարկենք ղարաբաղյան կարգավորման բոլոր տեսակի ծրագրերը, դրանք ընդգրկում են նաեւ խաղաղապահներ տեղակայելու փուլ, ու հենց այդ կետը աշխարհաքաղաքական խուլ մրցակցության կռվախնձոր է: Քանզի այն գերտերությունը, ում խաղաղապահները կգտնվեն Արցախում, տարածաշրջանում ստանում է հսկայական առավելություն: Եվ, մեղմ ասած, փաստ չէ, որ որեւէ օտար խաղաղապահական զորախումբ կգործի մեր շահերին համապատասխան: Իսկ Հայաստանը, զուգահեռաբար ընդգրկվելով ռազմական գործունեության խաղաղապահական ոլորտ ե՛ւ ՀԱՊԿ-ում, ե՛ւ ՆԱՏՕ-ում, ըստ էության նվազեցնում է օտար խաղաղապահների հայտնության հավանականությունը:
Ի դեպ, ըստ Դավիթ Տոնոյանի` Ադրբեջանի «ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջեւ բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Ակնհայտ է, որ այժմ մազութային սուլթանատը փաստացի միջազգային մեկուսացման պայմաններում է, սակայն կարող է սպասելի լինել ֆաշիստական ռեժիմի տիպիկ դրսեւորում` պատերազմի հրահրում, որը տարածաշրջանայինից շատ արագ կարող է վերաճել աշխարհի խոշոր խաղացողների միջեւ բախումների:
Թե ինչ ուղղությամբ կգնան զարգացումները, ձեռնպահ մնանք ենթադրություններից: Սակայն պարզ է, որ ե՛ւ իրավիճակը, ե՛ւ ՀՀ նախագահի ու պաշտպանական գերատեսչության հայտարարությունների տոնայնությունը էապես ազդել են ներքին մթնոլորտի վրա:
Այժմ ստանդարտ «պայքարը ռեժիմի դեմ» որպես քաղաքական կատեգորիա, ամբողջովին արժեզրկվել է: Ներքաղաքական դաշտում ամենապահանջված եւ միավորներ բերող քաղաքական «ապրանքը» դարձել է հայրենասիրությունը: Նույնիսկ մի տեսակ մրցավազք է սկսվել, թե ով ավելի լավ ծրագրով ու առաջարկություններով հանդես կգա` սատարելու սահմանամերձ բնակավայրերին եւ բանակին: Իսկ հայրենասիրական ելույթներով հանդես են գալիս բոլորը` ե՛ւ իշխանամետը, ե՛ւ ընդդիմադիրը, ե՛ւ ռուսամետը, ե՛ւ արեւմտամետը: Պարզապես երանգավորումներն են տարբեր, ու, օրինակ, սոցցանցերում կարելի էր դիտել այնպիսի երեւույթ, ինչպիսին են թեժ բանավեճերը, թե ՄԱԿ-ում Պուտինի եւ Օբամայի բարեւելու կամ բաժակ զարկելու ձեւերից ինչ հեռանկարներ են բխում, եւ այդտեղ ով էր «տակ», եւ ով` «վրա»: Բնականաբար, մոլի արեւմտամետները ձգտում են հայ-ադրբեջանական շփման գծում սրման ամբողջ մեղքը բարդել ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի վրա, իսկ մոլի ռուսամետներն էլ կոչ են անում անհապաղ արմատախիլ անել «ամերիկյան շակալներին»:
Փոխվել են նաեւ քարոզչամեքենաների աշխատաոճերը: Ճիշտ է, կան քարոզչամիջոցներ, որ շարունակում են նույն սանձարձակ ժխտողականությունն ամեն ինչում, սակայն այդպիսի քարոզիչներն այժմ ավելի ու ավելի հաճախ եւ ուժգին ընկալվում եւ որակվում են որպես դավաճանական: Այլ հարց է, որ զուտ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսակետից հնչում են հակադիր, հաճախ ծայրահեղ կարծիքներ, թե ով է «չարիքի կայսրություն»` Ռուսաստանը, թե` ԱՄՆ-ն: Նույնիսկ բանը հասել էր նրան, որ ՊՆ-ին հասցրին մեղադրել, թե ինչու է շեշտում վերջին միջադեպերի ժամանակ թուրքական արտադրության հրթիռային կայանքի կիրառումը, բայց մոռանում է Ադրբեջանի ունեցած ռուսական սպառազինությունների մասին:
Բնականաբար, ընթերցողը կհարցնի` իսկ ի՞նչ եղավ նոր սահմանադրության հարցը, որը բավականին սրությամբ էր հնչում: Պարզապես, առկա ռազմական ֆոնի վրա «Ոչ»-ի քարոզչության արդյունավետությունը մոտեցավ զրոյին եւ միայն «Ոչ»-ի կողմնակիցները թույլ մեղադրանք են հնչեցնում, թե տեսեք սահմանում կրակում են, իսկ սրիկա հանրապետականներն իրենց գրասենյակում սահմանադրության վրա են աշխատում:
Ինչեւէ, առկա վարչակարգը ամերիկահպատակ վարիչներով փոխելու ծրագիրը «քեռի Սեմի» մոտ չի ստացվում: Ներքին ռեսուրսներ չկան, իսկ ադրբեջանական սադրանքները ապակայունացում առաջացնելու փոխարեն, ընդհակառակը` հանրային համախմբմանն են հանգեցնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հ.Գ. - Նյութի պատրաստման պահին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահը: Հարկ է նշել, որ նա անդրադարձավ ոչ միայն մեր խնդիրներին, այլեւ իր վերլուծությունում անդրադարձ կատարեց ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի հակամարտություններին:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե ՀակոբյանԻրավապահ մարմինները պարտավոր են գնալու այս խայտառակ կիբեռհանցագործության եւ հանցավոր այս շղթայի ետեւից 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված