37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը

ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՄԵԿ ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ՄԵԿ ԷԼ` ԲԵՄԸ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ. «ՄԵԿ ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ՄԵԿ ԷԼ` ԲԵՄԸ»

 

Սեպտեմբերի 8-12-ը Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում կայացած «Ռիսկո Շիշկով» կամերային ներկայացումների միջազգային թատերական 23-րդ փառատոնին մասնակցել է նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Այրին ամուսնանում է» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակներում այս տարի ցուցադրվել է 14 ներկայացում` 9 երկրից: Հայ հանդիսատեսը «Այրին ամուսնանում է» ներկայացումն առաջին անգամ դիտեց օրերս` Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ի դեպ, ըստ Ա. Չեխովի «Արջը» պիեսի` «Այրին ամուսնանում է» ներկայացումը բեմադրել է մակեդոնացի ռեժիսոր Մլադեն Կրստեւսկին: Գլխավոր դերերում հանդես եկան թատրոնի դերասաններ` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, Լարիսա Ղեւոնդյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը:

«Իրավունքի» հետ զրույցում ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ խոսելով փառատոնային հաջողությունների մասին, ասաց, որ ներկայացումը հաջողությամբ է ընդունվել մակեդոնացի հանդիսականի կողմից:



Տարբեր քաղաքներից թատրոններ էին մասնակցում փառատոնին: Մի քանի ներկայացումներ նայեցինք, լավն էին, հետաքրքիր ներկայացումներ կային, բայց առանձնապես ինքս որեւէ մեկով չտարվեցի: Մենք խաղացինք սեպտեմբերի 11-ին, գիշերը ժամը 11-ին, որովհետեւ օրվա ընթացքում 2 ժամը մեկ, ներկայացումներ էին դրված: Ըստ մեր ռեժիսորի` Մլադենի, ներկայացումը շատ լավ է ընդունվել իրենց հանդիսատեսի կողմից: Նույնիսկ` մամուլն է դրական հոդվածներով անդրադարձել: Հաջորդ օրն էլ քննարկման նման մի բան եղավ, էլի մակեդոներեն էին խոսում, ոչինչ չհասկացանք, բայց ռեժիսորն ասաց, որ գոհ էին: Մի խոսքով, լավ արձագանքներով ենք վերադարձել:



«ՉՆԱՅԱԾ ՈՒՇ ԺԱՄԻՆ` ԴԱՀԼԻՃԸ ԼԵՑՈՒՆ ԷՐ»

- Գիշերը 11-ին ներկայացում խաղալը որքանո՞վ էր ընդունելի ու ընկալելի հանդիսականի կողմից:
- Չնայած ուշ ժամին` դահլիճը լեցուն էր: Մի թատրոնի շենքում էր փառատոնն ընթանում, իսկ այդ թատրոնն ուներ 3 դահլիճ, մենք խաղում էինք 150 տեղանոց փոքր դահլիճում, որը լեցուն էր: Մենք ցանկացանք փոքր դահլիճում խաղալ, որպեսզի կոմպակտ լիներ:
- Իսկ ի՞նչ լեզվով էիք խաղում ներկայացումը:
- Հայերեն, մարդիկ գոհ էին, լավ ծափահարություններով մեզ ճանապարհ դրեցին: Ըստ երեւույթին` մեր ասելիքը տեղ հասավ, արձագանքներից, վերաբերմունքից դա հասկացանք:



«ԹԱՏՐՈՆԻ ԼԵԶՎՈՎ ԷԻՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ»

- Պարոն Սանթրոսյան, մակեդոներեն դուք չէիք հասկանում, իսկ ռեժիսորը` ռուսերենին լավ չէր տիրապետում, առավելեւս` հայերենին, ինչպե՞ս էիք կարողանում լեզու գտնել:
- Շատ լավ, իհարկե` նա ռուսերեն լավ չէր խոսում, մենք էլ առանձնապես ռուսերեն փայլուն խոսացող չենք, բայց շատ լավ հասկանում էինք իրար: Կարելի է ասել` թատրոնի լեզվով էինք հասկանում միմյանց: Մի բան ասում էր` մենք անմիջապես գլխի էինք ընկնում, թե իր ուզածն ինչ է:
- Իսկ հայաստանյան պրեմիերայից հետո Մ. Կրստեւսկին ի՞նչ կարծիքներով վերադարձավ Մակեդոնիա:
- Հայաստանյան պրեմիերայից հետո նա մեզ ասաց` տեսա՞ք, բոլորը հավանել էին: Իրոք, պրեմիերայից հետո բոլորը մեզ մոտենում էին ու ասում, որ նախ այն ստանդարտ բեմադրություն չէր ու հետո կաղապարված «Արջը» չէր` բոլորովին նոր մեկնաբանություն էր. ե՛ւ կատակերգություն կար, ե՛ւ դրամա:



«ԵՐԲ ՄՏԱ ԲԵՄ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ»

- Չնայած ներկայացումից առաջ Ձեզ լավ չէիք զգում, բայց ներկայացման ժամանակ առույգ թռչկոտում էիք:
- Բեմն այնպիսի բան է, որ տարիք չի հարցնում: Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ` բեմը: Բեմի վրա ամեն ինչ կարող ենք անել, անկախ տարիքից: Այո, մինչ ներկայացումը` վատ էի զգում ինձ, գլուխս պտտվում էր, գուցե հուզմունքից էր, չեմ կարող ասել: Բայց երբ մտա բեմ, ամեն ինչ անցավ:
- Առաջիկայում է՞լ որ ներկայացման մեջ հայ հանդիսատեսը Ձեզ կտեսնի:
- Հիմա թատրոնում 3 ներկայացման փորձ է գնում, ես ոչ մի տեղ զբաղված չեմ, ու դա լավ է, թող ջահելները խաղան: Ես նայում եմ` եթե զգում եմ, որ այդ դերով ինչ-որ նոր բան կարող եմ դրսեւորել, համաձայնում եմ խաղալ: Կարծում եմ` 50 տարվա վաստակս ինձ այդ իրավունքը տվել է:



«Ա՛Յ ՄԱՐԴ, Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՑ»

- Վաստակից խոսեցինք, օրերս էլ Ձեր քույրը` Արեւ Սանթրոսյանը, արժանացավ վաստակավորի կոչման:
- Երկար ժամանակ սպասում էինք այդ կոչմանը: Այստեղ են ասում` լավ է ուշ, քան` երբեք: Այսօր անընդհատ ասում են, թե այդ կոչումները պետք է վերացնեն, թե Պավարոտիին ներկայացնելիս` չեն ասում Իտալիայի վաստակավոր արտիստ: Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում այս կոչումներից, դա ընդամենը ոգեւորող մի երեւույթ է: Ոգեւորվում ես, թե 50 տարի բեմում եմ ու հիմա գնահատել են, ինչ-որ վերաբերմունք են ցույց տվել, բա արժե՞ դրա համար պատմություններ սարքել, թե կոչումները հարկավոր չեն: Ո՛չ, հարկավոր են, եթե ես շատ մեծ աշխատավարձ ստանայի` հարյուրհազարների հասնող, կասեի` կոչում պետք չէ: Բայց, չնչին աշխատավարձով ապրում ենք, գոնե այդ կոչումներով ու մրցանակներով ոգեւորվենք: Ամբողջ կոչումի էությունն ու բովանդակությունը դա է:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված