Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

Արխիվ 12-16

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

 

Փաստաբան Հայկ Հովհաննիսյանը օրերս հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը` պատմել է «Ամերիաբանկի» հետ իր եւ իր ընտանիքի դատական վեճի մասին: Ըստ Հովհաննիսյանի` հաղորդումը նույն օրը պետք է եթեր հեռարձակվեր, սակայն դա տեղի չի ունեցել: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունեցել փաստաբանի եւ բանկի միջեւ ¥համենայնդեպս՝ Հ. Հովհաննիսյանի ներկայացրած պատմությունից ելնելով¤, բավականին ուշագրավ պատմություն է: Նաեւ այն տեսանկյունից, որ նման պատմության մեջ կարող է հայտնվել կամ արդեն հայտնվել է Հայաստանի ամեն մի քաղաքացի:

 

 

Այսպես՝ մեզ հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսեր է ունեցել, որն այժմ պատկանում է բանկին: Հնարավոր բան է. ցանկացած ընկերության բաժնետոմսեր միշտ էլ կարող են մեկից մյուսին անցնել: Միայն թե, այս դեպքում այդ անցումը, ըստ Հ. Հովհաննիսյանի, տեղի է ունեցել ոչ օրինական ճանապարհով. «Դա մեկ օրում չի եղել: Բանկը մեծացրել է բաժնետոմսերի անվանական արժեքը, հրավիրել են բաժնետերերի ժողով: Բաժնետերերի հրավիրած վերջին ժողովի մասին, որին մենք եւս պետք է մասնակցեինք, չէինք ծանուցվել»:
Գործը հիմա դատարանում է, եւ, ըստ մեր զրուցակցի, բանկն այդպես էլ չի կարողանում դատարանում ապացուցել, որ ծանուցել է հայցվորին` Հայկ Հովհաննիսյանին: Վերջինիս խոսքով` եթե ինքը մասնակցեր ժողովին, ապա դեմ էր քվեարկելու օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք վերաբերել են բաժնետոմսերի համախմբմանը եւ հետգնմանը, քանի որ դա, ըստ նրա, պարզապես բաժնետոմսերը խլելու գործընթաց է եղել: Եվ ոչ միայն նրանից, այլ, մեր զրուցակցի խոսքով` բանկը փորձել է նաեւ այլ բաժնետերերից եւս, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ բաժնետոմս, խլել բաժնետոմսերը: Բայց նրանց գտվելու վայրը պարզապես անհայտ է եղել:
Դատական գործընթացին մասնակցում է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը: Հ.Հովհաննիսյանի տեղեկացմամբ`«Ամերիաբանկը» Կենտրոնական բանկից ստացել է պարզաբանում, ըստ որի` ԿԲ-ն ուսումնասիրել է միջազգային փորձը եւ հղում արել ԱՄՆ-ի Դելավեր նահանգի մի օրենքի երկու հոդվածների, որոնց համաձայն` որոշակի դեպքերում թույլատրվում է հետ գնել բաժնետոմսերը` ստանալով ԿԲ-ի վերահսկողական դրական դիրքորոշումը: «Բայց միաժամանակ, պարզաբանման մեջ ասվում է, որ ամեն առանձին դեպք պետք է քննարկվի առանձին: Սակայն արդյոք «Ամերիաբանկը» ստացե՞լ է ԿԲ-ի վերահսկողական դրական դիրքորոշումը՝ դեռ պարզ չէ, քանի բանկը դատարանում չի ներկայացրել ԿԲ-ի դիրքորոշումը հաստատող փաստաթուղթը: Անգամ ԿԲ-ին ենք գրավոր դիմել, սակայն մեզ եւս նման պարզաբանում չի ներկայացրել: Երկրորդ. եթե նույնիսկ ԿԲ-ի պարզաբանումը լինի, նա չի կարող բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքը փոխել: Ըստ այդ օրենքի 37-րդ հոդվածի` բանկին արգելվում է գնել, զիջել, հետգնել իր բաժնետոմսերը, մի բան, որը մեր դեպքում տեղի է ունեցել: Ակնհայտ է, որ ԿԲ-ն ու «Ամերիաբանկը» համագործակցում են»,- մանրամասնում է հայցվորը:
Ինչո՞ւ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարն ու հաղորդավար Պետրոս Ղազարյանը հրաժարվեցին Հայկ Հովհաննիսյանի հետ զրույցը եթեր հեռարձակել: Հարցին փաստաբանն այս կերպ պատասխանեց. «Չեմ կարող ասել: Կարծում եմ, որ այս փուլում այլ լծակներ են գործի դրել` ծանոթներ, ընկերներ, ազդեցիկ անձնավորություններ, որոնք կարող էին խնդրել՝ հանել հաղորդումը»:
Իսկ հայցվորը փորձե՞լ է կապ հաստատել բանկի սեփականատեր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ. մեր այս հարցը փաստաբանն անպատասխան թողեց: Դրա փոխարեն նա փորձել է մոտ մեկ տարի բանակցել բանկի հետ՝ մինչ դատարան դիմել, սակայն բանկը հարկ չի համարել իր հետ բանակցել. ««Ամերիաբանկից» ինձ ասել են, որ ճիշտ են վարվել, խոսելու ոչինչ չունեն ինձ հետ: Բայց չէ՞ որ արժեթղթերը մեր սեփականությունն են, չէ՞ որ հայրս այդ բանկում եղել է 1990-ականներից եւ, կարելի է ասել, համահիմնադիրներից է»,- եզրափակեց Հայկ Հովհաննիսյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված