ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎԵԼ
Արխիվ 12-16ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ
ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎԵԼ

«Իրավունքը» նախորդ տարի գրեթե նույն ժամանակահատվածում անդրադարձել էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք` «Լիր արքա» ներկայացման ժամանակ պարանը պոկվել էր, դերասան Վասիլ Նազլուխանյանը երկու մետր բարձրությունից ընկել էր, կոտրել աջ թեւը եւ աջ կոնքը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից մեզ փոխանցել էին, որ դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
«Իրավունքն» այսօր հետաքրքրվեց` իրավապահների հետաքննություն ինչ արդյունք տվեց, դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, թե՞ ոչ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Իրավունք»-ին փոխանցեցին, որ 2014 թ-ի հոկտեմբերի տասին մերժվել է քրեական գործի հարուցումը քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով`բացակայում է հանցագործության դեպքը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

