ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ
Արխիվ 12-16ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քննությունը տեղի կունենա Մոսկվայի Տիմիրյաձեւի դատարանում: Հայցը ներկայացվել է անձամբ Գորբաչովի եւ «Վես միր» հրատարակչության դեմ՝ կապված «Կրեմլից հետո» գրքում Գորբաչովի կողմից Ժիրինովսկիի մասին արտահայտած մտքերի հետ:
Լրատվամիջոցների տվյալներով, Ժիրինովսկին մեկ մլն ռուբլու փոխհատուցում է պահանջում Գորբաչովից:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝