Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՑ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

Արխիվ 12-16

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՑ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

 

Հոկտեմբեր ամիսը այս տարվա մեջ մայիսից հետո ամենախոնավ ամիսն է լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ  Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ օդի միջին ջերմաստիճանը ևս 5 աստիճանով նվազելու է, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում է լինելու:

Արարատյան դաշտավայրում ամսվա առաջին տասնօրյակում +26 աստիճան տաքություն է լինելու: Իսկ երկրորդ տասնօրյակում գիշերը դիտվելու է -1 +1 աստիճան:

Սյունիքում առաջին տասնօրյակում սպասվում է +26 +30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` 0 -5: Լոռիում՝ առաջին տասնօրյակում +22 +26 աստիճան, երկրորդ տասնօրյակում գիշերը՝ -2 -4 աստիճան:

Տավուշում առաջին տասնօրյակում ցերեկը  կլինի  +25 +28 աստիճան, երկրորդ տասնօրյակում՝ գիշերը -2 +3:

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում ամսվա առաջին կեսին կլինի +20 +24 աստիճան, երկրորդ տասնօրյակում գիշերը` -2 -6 աստիճան ցուրտ:

Երեւանում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկը կլինի +25 +27 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում` գիշերը -1 +1 աստիճան:

Կապված արկտիկական ցուրտ հոսանքի ներթափանցման հետ` Արարատյան դաշտում հնարավոր է ջերմաստիճանի նվազում:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ առաջիկա օրերին` հոկտեմբերի 1-3-ը անկայուն եղանակ կդիտվի: Սպասվում է անձրեւ, ամպրոպ Հոկտեմբերի 5-ից, կապված սառը հոսանքի ներթանցման հետ, հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ