ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ «ՔՈՊԻ - ՓԱՍՏ»
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ «ՔՈՊԻ - ՓԱՍՏ»
«Սեպտեմբերի 29-ին, ժամը 21:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Գագիկ Ո.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված տան մոտ, վիճաբանության ժամանակ, 1953 թ. ծնված Ավետիք Շ.-ն կոտրած ապակյա շշով հարվածել է Գագիկ Ո.-ին:
Նույն օրը, ժամը 23:20-ին, Ավետիք Շ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ավետիք Շ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն»:

ՀՀՈ սույն հաղորդագրությունն ուշադիր ընթերցողի համար դյուրին է «պարզել», որ դեպքի վայրը նշված չէ: Հետեւաբար, «նշված տան մոտ»-ը պարզապես վերարտադրվել էր մեկ այլ՝ «շաբլոն» հաղորդագրությունից...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝