ՀՔԾ-ի ԹԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈ՞ՒՆ
Արխիվ 12-16ՀՔԾ-ի ԹԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈ՞ՒՆ
2015-ի սեպտեմբերի 28-ին ՀՀ ՀՔԾ կայքում տեղադրվել էր հետեւյալ հաղորդագրությունը.
«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Լարվենտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները 2015 թվականի հունիսի 21-ին անձնական խուզարկության են ենթարկել քաղաքացի Թ. Ա.-ին, սակայն այդ մասին արձանագրություն չեն կազմել:
Ոստիկանության աշխատակիցները Թ. Ա.-ին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը կազմել են հետագայում՝ դրանում մտցնելով կեղծ տվյալներ ինչպես խուզարկության կատարման վայրի, այնպես էլ՝ ժամանակի և մյուս օբյեկտիվ հանգամանքների մասին:
Լարվենտ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն»:
Այս հաղորդագրության եւ քրեական գործը հարուցելու վերաբերյալ քիչ, թե շատ հստակ պատկերացում կազմելու համար, անհրաժեշտ էր, որպեսզի ընթերցողը տեղեկացվեր. դատավարական ինչպիսի կարգավիճակ ուներ կամ ներկայումս ունի քաղաքացի Թ. Ա.-ն...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk