ԳՈՐԾԸ ՉԻ՞ ԿԱՐՃՎԻ...
Արխիվ 12-16ԳՈՐԾԸ ՉԻ՞ ԿԱՐՃՎԻ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2015-ի սեպտեմբերի 29-ին իր կայքում տեղադրել էր հետեւյալ հաղորդագրությունը.
«Քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի ընթացքում հրել և հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:
Քաղաքացի Գագիկ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն»:
Քրեադատավարական օրենքը սահմանում է, որ՝ հաղորդում ստանալուց հետո, իրավապահ մարմինները պարտավոր են որոշում կայացնել առավելագույնս 10 օրվա ընթացքում: Հաշվի առնելով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը կայացվել է դեպքից 25 օր անց, կարելի է եզրակացնել. իրավապահները որեւէ կասկած չունեն հանցավոր արարքը կատարված լինելու վերաբերյալ, եւ որ այս գործը չի կարճվի...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk