Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Բաղանիսի գյուղապետն արձագանքել է Ք. Պեպելյանի կոչին. «ՍԱՀՄԱՆՆ ԱՄՈՒՐ Է, ԵԹԵ ԹԻԿՈՒՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է»

Արխիվ 12-16

Բաղանիսի գյուղապետն արձագանքել է Ք. Պեպելյանի կոչին.

«ՍԱՀՄԱՆՆ ԱՄՈՒՐ Է, ԵԹԵ ԹԻԿՈՒՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆՆ անդրադառնալով սոցցանցերում չարչրկված թեմային, թե պետք է չեղյալ հայտարարվի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն ու դրա համար նախատեսված բյուջեն ուղղվի սահմանամերձ համայնքների ու դրանց բնակիչների կարիքները հոգալուն` հայտարարել էր, որ տոնակատարություններից գոյացած իր ողջ հոնորարը կկրկնապատկի (իր միջոցներով) եւ կփոխանցի Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը: Ապա ընդգծել. «Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես ե՛ւ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, ե՛ւ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»:

Երգչուհու կոչին արձագանքել է Բաղանիս համայնքի ղեկավար ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ. «Այսօր առավոտյան համացանցից տեղեկացա ու հաճելիորեն զարմացա, որ մեր էստրադային երգչուհի Քրիստինե Պեպելյանը «Էրեբունի-Երեւան» տոնակատարության իր հասանելիք հոնարարը կկրկնապատկի սեփական միջոցներից եւ կնվիրի սահմանամերձ Բաղանիսին:
Հարգելի Քրիստինե, իմ, ավագանու եւ ողջ համայնքի բնակիչների անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նման գեղեցիկ ու հաճելի վերաբերմունքի համար եւ սիրով Ձեզ սպասում ենք մեր համայնքում: Թող Ձեր այս քայլը օրինակ ծառայի մյուսներին…Սահմանն ամուր է, եթե թիկուքը գործում է»:

Գյուղապետի շնորհակալական խոսքին պատասխանելով` Ք. Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում ընդգծել է. «Պարոն Սահակյան, Դուք իրավացի եք, սահմանը ամուր է, եթե թիկուքը գործում է: Միգուցե չարժեր եւս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային, բայց Ձեր գրառումը այնքան հուզեց ինձ, որ չկարողացա անտարբեր լինել:
Կլինեմ հնարավորինս հակիրճ. նախ թույլ տվեք Ձեզ վստահեցնել, որ իմ կոլեգաները՝ հայ երաժիշտներից յուրաքանչյուրը, միշտ պատրաստակամ են օգնելու ոչ միայն Ձեր համայնքին, այլեւ սահմանամերձ յուրաքանչյուր համայնքի: 
Ինչպես նաեւ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար ու վստահեցնում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ներկա կգտնվեմ ձեր համայնքում եւ սիրով կերգեմ մեր հայրենակիցների համար։ Շնորհակալ եմ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. Ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված